Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք. Մարուքյան

06/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», –  «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Սա խայտառակ պատասխան է։

Իրականությունը խեղաթյուրելու փորձ։ Պարզապես այդքան խիզախություն չունեն՝ հայտարարելու, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հարցը բարձրացնելուց և այդ մարդկանց վերադարձի իրավունքը պաշտպանելուց հրաժարվել են՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, սակայն մինչ օրս դա չի ստացվել։

Արդեն գնացել են գրեթե բոլոր հնարավոր և անհնարին զիջումների, իսկ թշնամին նոր պայմաններ է առաջ քաշում՝ փոխարենը ոչինչ չերաշխավորելով։

Ակնհայտ է, որ ԱԳՆ-ն իր այս հայտարարությամբ փորձում է Լեռնային Ղարաբաղի կործանման ամբողջ պատասխանատվությունը գցել Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին որևէ իրավական նշանակություն չունեցող «հրամանագիր» ստորագրած մի անմեղսունակի գրպանը, այն դեպքում, երբ Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք:

Ուղղակի զազրելի է այս ամենը…

ԱԳՆ հայտարարության մեջ առկա մնացած մանիպուլյացիաներին անիմաստ է անգամ արձագանքել, որովհետև դրանք բազմիցս հերքված պնդումներ են։ Ադրբեջանը ամբողջ գիշեր կրակել է ՀՀ սահմանամերձ բնակավայրի ուղղությամբ, իսկ Հայաստանի վարչապետը դրան պատասխանել է լուսադեմին 50 կիլոմետրանոց հեծանվային արշավով, ի դեպ՝ «առանց կանգառի»։

Այսպես են մեր իշխանությունները պատասխանում թշնամու հրաձգությանը՝ կուրորեն հավատալով, թե որքան շատ ու առանց կանգառի ինքներս մեզ ուրանանք և անարգենք, այնքան ավելի բարձր ենք գնահատվելու Ադրբեջանում ու Թուրքիայում և կամ ավելի խորը հարգանքի ենք արժանանալու միջազգային հանրության կողմից»,-նշել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի գերագույն առաջնորդը կարգադրել է երկրի զինված ուժերը բարձր պատրաստության վիճակի բերել

Հաջորդ գրառումը

ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է. Լևոն Քոչարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026
Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Հաջորդ գրառումը

ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է. Լևոն Քոչարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական