Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու առիթով ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով: Այս մասին  հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: