ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում:
Ոստիկանությունից հայտնում են, որ նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով: Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդը:
Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: