«Աշխատանքը շարունակվում է, պատվիրակները պարբերաբար պատրաստում են իրենց հաշվետվությունները Եվրամիության համար»,-ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդների առաքելությանը։
Փոխնախարարը դժվարացավ ասել, թե դիտորդներն ինչ խախտումներ են արձանագրել հայ-ադրբեջանական շփման գծում ուսումնասիրություններ կատարելիս։