Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածելասելով, որ արցախցին երբեք չի ապրել և չի կարող ապրել Ադրբեջանի հետ խաղաղությամբ
սա տարիների դառնությամբ փաստագրված իրողություն է
🔹Միջազգային հանրությունը վերջապես պետք է հասկանա, որ ցուցաբերվող կրավորական կեցվածքով ուղղակի կասկածի տակ է դնում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթության ողջ գաղափարաբանությունը և ւ պարտության է մատնում մարդու իրավունքներն ու ազատությունները բռնապետությանն ու ագրեսիային։
🔹Ալիևի տարբեր առիթներով հայտարարությունները հստակ ցուցիչ են, որ խաղաղ գոյակցության մասին ցանկացած հեռանկար ուղիղ իմաստով անդառնալի հետևանքներ է պարունակում։
🔹Իմաստազուրկ և ապարդյուն քայլեր են հակառակը ցուցադրելու կամ բեմադրելու բոլոր փորձերը` արցախցու համոզմունքն այս հարցում անբեկանելի ու անհերքելի է:
🔹Միջազգային հանրությունը պիտի ընկալի, որ չի կարող լինել խաղաղ գոյակցություն այն ժողովուրդի հետ, որը տարիներ շարունակ սնվել է հայատյացության «թույնով»։
🔹Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակում ամեն օր խախտվում են Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ Ալիևը խոսում է հակամարտության լուծված լինելու մասին ու սպառնում նոր պատերազմով։
🔹Այդ ամենի հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմն առ այսօր իրավական հստակ գնահատականի չի արժանացել։