Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիտում էի՝ Հ1-ի հարցազրույցը իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, որտեղ Պետրոս Ղազարյանի «Ինչո՞ւ եք փակում «Շողակաթը»» հարցին ի պատասխան տիկին Ղազարյանը հայտարարեց, որ չի էլ պատրաստվում սեթևեթել և ուղիղ ասում է, որ իրենց օրենսդրական նախաձեռնության նպատակը հենց «Շողակաթ» ալիքը փակելն է։ Իշխանական պատգամավորը պնդում էր, թե պետական միջոցները կարելի է ավելի ռացիոնալ ծախսել։ Բայց եթե դու՝ որպես իշխանություն, հրաժարվում ես ֆինանսավորել սեփական ազգային մշակույթը, ապա ո՞վ պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը…

Կարճ ասած, սա եղկելի արշավ է ամեն ազգայինի, հայկականի և հոգևորի դեմ։ Դատապարտում եմ այս վարքը և վստահեցնում, որ իշխանափոխությունից հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը և վերականգնելու ենք մեր ազգային ու հոգևոր-մշակութային կյանքին հասցված բոլոր վնասները։

Հիշեցնեմ, որ ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկել, ըստ որոնց նախատեսվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։

«Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից», – նշված է նախագծում, իսկ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։

Հանրային հեռարձակողներն են «Առաջին ալիքը», «Լուրեր» լրատվական ալիքն ու հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը։

Ցանկացած նախաձեռնություն, որը վերաբերում է մեր ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին, հետևողականորեն ոչնչացվում է։

Իհարկե, կարելի է ասել, թե դա եկամուտ չի ապահովում, ուստի հարկ չկա այդ ոլորտներում պետական ներդրումներ անել։

ԼՀԿ նախագահ՝ Էդմոն Մարուքյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

Հաջորդ գրառումը

Ես զգուշացնում եմ՝ Եղեռնի հուշարձանի շուրջը 3 մետր լայնությամբ, 4 մետր խորությամբ խրամատ են փորելու. Անահիտ Թարխանյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի. հայտարարություն. Հայկ Դեմոյան

30/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ես զգուշացնում եմ՝ Եղեռնի հուշարձանի շուրջը 3 մետր լայնությամբ, 4 մետր խորությամբ խրամատ են փորելու. Անահիտ Թարխանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական