Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել

02/03/2021
- Տեղական

2019թ.-ի մարտի 14-ին հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020թ.-ի հունվարի 31-ի դատավճռով «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Դատարանը հիմնավորված է համարել, որ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նակին ղեկավարի դրդմամբ և երկու անձի օժանդակությամբ, վատնման միջոցով ՀՀ պետական բյուջեի՝ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից 2011թ.-ի փետրվարից 2016թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափերի՝ 2,515,490 ՀՀ դրամ գումար, իսկ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և կեղծ փաստաթուղթ կազմելու միջոցով կատարել է պաշտոնեական կեղծիք: Դատավճռով Գ. Գևորգյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` ընդհանուր 700.000 ՀՀ դրամի չափով, կիրառվել է համաներում, և նա ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով դատապարտվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի վարորդ Ա. Բարսեղյանը:

Դատավճռի դեմ ՀՀ դատախազությունը բերել է բողոք՝ կապված Գ. Գևորգյանի նկատմամբ հիմնական պատժի՝ տուգանքի հետ միաժամանակ լրացուցիչ պատիժ, այն է՝ որոշակի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, չկիրառելու հետ:

Դատախազության իրավական դիրքորոշումը վերոնշյալի կապակցությամբ այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի տրամաբանությունից և պատիժ նշանակելու սկզբունքներից բխում է, որ այն դեպքերում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայով որպես հիմնական պատիժ նախատեսված է տուգանք և ազատազրկում, իսկ որպես պարտադիր լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, այդ լրացուցիչ պատժատեսակը վերաբերելի է ինչպես տուգանքին, այնպես էլ ազատազրկմանը: Ելնելով դրանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված տուգանք պատժատեսակի հետ միասին պարտադիր պետք է կիրառվի նաև լրացուցիչ պատիժը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը:ՀՀ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մերժել էր դատախազության բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանն իր այս որոշումը հիմնավորել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի սանկցիայի ձևակերպմամբ՝ «…պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի՝ նման լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ հիմնական պատիժ է նշանակվում ազատազրկումը: 

Այս որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը վճռաբեկ բողոք է բերել, որն ընդունվել է վարույթ և քննության առվել: Արդյունքում, ըստ էության, համաձայնվելով ՀՀ դատախազության իրավական դիրքորոշումների հետ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել է նախադեպային և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի տեսանկյունից կարևոր որոշում:  Մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակի նշանակման կարգի առումով առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Հետևաբար` բոլոր դեպքերում անհրաժեշտ է առաջնորդվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով՝ օրինականություն, արդարություն, պատժի անհատականացում, մարդասիրություն, և պատժի նպատակներին հասնելու օրենսդրական կարգադրանքով։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ եթե հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի զբաղեցրած պաշտոնի կամ նրա կողմից իրականացվող մասնագիտական կամ այլ գործունեության հետ, ապա վերոնշյալ լրացուցիչ պատժատեսակի նշանակմամբ էականորեն նվազում է հետագայում վերջինիս կողմից նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը։ Այսինքն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ունի կանխարգելիչ նշանակություն: Իսկ այդ լրացուցիչ պատժատեսակի իրավական կարգավորումներից ակնհայտ է, որ այն կարող է նշանակվել ինչպես ազատությունից զրկելու հետ կապված, այնպես էլ զրկելու հետ չկապված պատիժների հետ զուգակցված։

Ելնելով վերոգրյալից Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, լրացուցիչ պատժի մասով բեկանել է ամբաստանյալ Գ. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ հաշվի առնելով իր կողմից արտահայտված վերոնշյալ նախադեպային իրավական մեկնաբանությունները:

Նախորդ գրառումը

ՀՀ նախագահը դեռ 1 օր ունի՝ ԳՇ պետին ազատելու առաջարկը ՍԴ ուղարկելու, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված

Հաջորդ գրառումը

ՔԿ-ում վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցված քրգործը

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026
Նորություններ

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026
Նորություններ

Փաշինյանը հայտարարում է Հայաստանում ծառայական բեսպրեդելի արտոնման և պետության ավարտի մասին. Հակոբ Բադալյան

18/06/2026
Նորություններ

Տատիկ-պապիկներն իրենց գույքը կարող են գրավադրել ու ճամփորդել. Բաբկեն Թունյան

18/06/2026
Հաջորդ գրառումը

ՔԿ-ում վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցված քրգործը

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական