Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Գարիկ Սարգսյանն ազատվել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից եւ նշանակվել Վեդիի համայնքապետի ԺՊ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է  Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: