Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գագիկ Համբարյանին կանչել Քննչական կոմիտե. Վարազդատ Հարությունյանի մեկնաբանությունը. 168.am

27/03/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

168.am-ի տեղեկություններով՝ այսօր Քննչական կոմիտե է հրավիրվել գյումրեցի քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս Գագիկ Համբարյանը:

Նրա ներկայացուցիչ, «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում Գագիկ Համբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝

Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ բացառապես դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմին, փաստաբան, ներկայացուցիչ, փորձագետ կամ հարկադիր կատարող կամ նշված անձանց մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող լինելու հանգամանքի հետ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Ի դեպ, սա այն նույն հոդվածն է, որով այժմ դատարանում վարույթ է քննվում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ:

«Նկատի ունենալով, որ նախաքննական գաղտնիքը հրապարակելու անթույլատրելիության մասին զգուշացվել ենք և չենք ուզում մեղադրանքի բովանդակությանն անդրադառնալ, բայց նշեմ, որ մեղադրանքը, բնականաբար, պարոն Համբարյանը չի ընդունել: Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, իսկ մեղադրանքի հիմքում ընկած այն հրապարակումը, որի համար Գագիկ Համբարյանին մեղադրանք է առաջադրվել, իմ գնահատմամբ՝ լիովին տեղավորվում է հանրային իշխանության մարմիններին սուր քննադատության ենթարկելու՝ անձի ազատ արտահայտվելու հիմնարար իրավունքի շրջանակների մեջ, որը և՛ մեր Սահմանադրությամբ է պաշտպանվում, և՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, որի վերաբերյալ նաև ՄԻԵԴ մի շարք նախադեպային որոշումներ կան։», – ասաց Վարազդատ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ցավոք, էդ որոշումները հաճախ մեր հարևան պետությունների՝ Թուրքիայի, Ադրբեջանի մասին են, որտեղ խոսքի ազատության մակարդակը բավականին ցածր մակարդակի վրա է, և այս կամ այն պաշտոնատար անձին սուր քննադատությունը հաճախ հետապնդվում է այդ երկրներում:

«Ցավով պիտի արձանագրենք, որ Հայաստանն էլ, ըստ էության, նույն ուղենիշն է բռնել՝ խոսքի ազատության սահմանափակումների տեսանկյունից»,- ասաց Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ այս գործով զարգացումների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Աղբյուր՝ 168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին այցելել է «Նորավան» ենթակայան. ԻԻՀ դեսպանատուն

Հաջորդ գրառումը

Հունիսին նա պարտվելու է. թույլ մի՛ տվեք, որ ձեզ սպառնան պատերազմով. Սամվել Կարապետյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հունիսին նա պարտվելու է. թույլ մի՛ տվեք, որ ձեզ սպառնան պատերազմով. Սամվել Կարապետյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական