Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց` պահանջելով իշխանությունների հրաժարականը։ Նրանք նաև պահանջում են հանել ռազմական դրությունը, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին ու նրան սատարող պաշտոնյաներին։
«Մենք չենք ընդունում հող հանձնող, հող ծախող իշխանություններին, ու մեզ համար շատ ամոթալի է, որ մենք կարող ենք ապրել մի երկրում, որի ղելավարի Ադրբեջանը հերոսացնում է, պատրաստ է ազգային հերոսի կոչում ու քաղաքական ապաստան տալ»,- նշում են ցուցարարները։
Ակցիան վերահսկում են մեծ թվով ոստիկաններ: