Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախցի ճանաչված մտավորականները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

30/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախցի ճանաչված մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երկու և կես տարի առաջ զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, սուտը, կեղծիքը, դեմագոգիան դարձնելով գործելաոճ, Նիկոլ Փաշինյանն ընդգծված վարել ու վարում է պառակտիչ, քայքայիչ, կործանարար և դավաճանական քաղաքականություն։ Օգտագործելով ժողովրդի դժգոհությունը նախկին իշխանություններից, իշխանության գալով, նա ոչ միայն չի կատարել իր որևէ խոստում, այլև իր պաշտոնավարության կարճ ժամանակահատվածում երիցս ավելի մեծ վնասներ է պատճառել Հայաստանին (ներառյալ Արցախին), քան նախկին բոլոր ղեկավարները միասին։

Ժողովրդին բաժանելով սպիտակների և սևերի՝ յուրայինների և ոչ յուրայինների, Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարում կազմաքանդել կամ էականորեն ավերել է կենսական նշանակության բոլոր ոլորտները, անօրինականությունը դրվել է օրինական հիմքերի վրա, ներքաղաքական դաշտը դարձրել է արկածախնդրության թատերաբեմ, ժողովրդի ստվար հատվածի մոտ սպանվել է հավատն արդարության, օրինականության և ապագայի հանդեպ։

Նրա գործունեության արդյունքում Հայաստանը զգալի կորուստներ է կրել նաև արտաքին քաղաքական դաշտում և փաստորեն զրկվել իր դաշնակիցներից ու մինչ այդ բարեկամաբար տրամադրված երկրների հարգանքից, որպես պետություն՝ զրկվելով սուբյեկտայնությունից։
Երկրի ներսում և արտաքին հարաբերություններում նման կորուստներ կրելով, զգալիորեն խախտվել էր հակառակորդ, թշնամի երկրի հետ ուժերի հարաբերակցությունը, որից օգտվելով, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ, որի ողջ ընթացքում հանրությանը դիտմամբ կերակրում էին ստերով ու թաքցնում մեր ունեցած կորուստները։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ՝ Արցախի ոչ միայն թշնամու կողմից գրավված, այլև չգրավված տարածքները նվիրելով Ադրբեջանին։ Նրա համաձայնությամբ ու թողտվությամբ հիմա արդեն Հայաստանի Հանրապետության սահմանները, ռազմական նշանակության բարձունքներն են հանձնվում թշնամուն։ Արդեն Սյունիքն են հանձնում Ադրբեջանին։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված ու իրականացվող ակնհայտ հակահայկական գործունեությունը, ՀՀ բնակչության մի ստվար մասի և գրեթե բոլոր քաղաքական ուժերի բացահայտ բացասական վերաբերմունքը նրա հանդեպ, նաև արտահայտելով Արցախի բնակչության ակնհայտ դժգոհությունն ու ցանկությունը, գտնում ենք, որ հանուն Հայաստանի փրկության և հայ ժողովրդի լինելության, Նիկոլ Փաշինյանը օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից։

Վարդգես Օվյան – գրող, հրապարակախոս

Սլավի-Ավիկ Հարությունյան – բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր

Էդուարդ Աղաբեկյան – Արցախի ԱԺ պատգամավոր

Վահան Բադասյան – Արցախյան երեք պատերազմների մասնակից, հրամանատար, Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար

Քաջիկ Հարությունյան – ժողովրդական արտիստ

Նվարդ Ավագյան – բանաստեղծ, հրապարակախոս

Ալվարո Շեկյան – Արցախյան պատերազմի վետերան, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր

Վարդան Ղուկասյան – վաստակավոր բժիշկ, վիրաբույժ

Սերգեյ Առստամյան – գեղանկարիչ

Ռազմիկ Աղասյան – իրավագետ

Վալերի Գյուլիշանյան – բժիշկ, վնասվածքաբան

Անահիտ Քոչարյան – բանաստեղծուհի

Մնացական Ազիզյան – լրագրող, դիզայներ

Սամվել Եվրիյան – վաստակավոր արտիստ

Վալերի Խաչատրյան – մանկավարժ, իրավագետ

Ալեքսանդր Համբարձումյան – ճարտարագետ

Սմեդա Բաղդասարյան – վաստակավոր մանկավարժ, թոշակառու

Փարավոն Ադամյան – վաստակավոր բժիշկ, ուռուցքաբան

Լաուրա Գրիգորյան – լրագրող

Իսկուհի Ավանեսյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր Բաբայան – մանկավարժ

———————————————–
Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ։

Աղբյուր՝ AntiFake.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որոշում եմ կայացրել վերցնել ինձ տրված պատգամավորական մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից. Աննա Գրիգորյան

Հաջորդ գրառումը

Ոստիկանապետը Հայկ և Նաիրի Սարգսյաններին քրեականի օպերներ չի տրամադրել. եղբայրները դժգոհ են. ArmLur.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով. Սամվել Կարապետյան

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Նորություններ

Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

19/11/2025
Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Հաջորդ գրառումը

Ոստիկանապետը Հայկ և Նաիրի Սարգսյաններին քրեականի օպերներ չի տրամադրել. եղբայրները դժգոհ են. ArmLur.am

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական