Այս մասին այսօր ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը` խոսելով պատերազմի օրերի անվտանգության կանոնները չպահպանելու խնդրի մասին։
«Սեպտեմբերի 30-ին, երբ որ ես գնացի Ղարաբաղ , բոլորը նստած բջջային հեռախոսներով կապ էին իրականացնում առաջնագծի հետ։ Մեր զինվորները գնում էին այնտեղ հեռախոսները գրպանում, ինչը ընդհանրապես չպիտի կիրառվեր։ Ես նւյնիսկ հրահանգ տվեցի այնտեղի ադմինիստրացիայի միջոցով` շփման գծի ողջ երկայնքով անջատել հեռախոսային կայանքները։ Անջատեցին, 15 րոպե հետո շտապօգնության բրիգադները չէին կարողանում գնալ առաջնագիծ։ Այսինքն` շտապօգնության մեքենաներն ապահովված չէին կապի պաշտպանմված միջոցնրով, նույն հեռախոսային կապից էին օգտվում։ Ստիպված նորից այդ բոլոր կայանքները միացրեցինք»,– ասաց Մելքոնյանը։