Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արմեն Սարգսյան, հավասարապես կրում եք դավաճանի խարանը, պատասխան եք տալու. Ռոբերտ Հայրապետյան

02/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստորեն հույսերս, որ նախագահն իր լիազորությունները կիրացնի ամբողջապես՝ ապարդյուն էին:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության հարցով մինչեւ վաղը Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելուն։

Նա, մասնավորապես, գրել է.

«Փաստորեն հույսերս, որ նախագահն իր լիազորությունները կիրացնի ամբողջապես՝ ապարդյուն էին:

Հանրապետության նախագահի այսօրվա՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ հայտարարությունն ոչ այլ ինչ է, քան քաղաքականապես ճնշված կամակատարի ճիգ, որով առավելապես փաստել է իր գործողությունների հակասահմանադրականությունը։

Նա, մասնավորապես, նշել է, որ «Չեն կարող անտեսվել նաեւ հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը:․․․․ Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը»։

Պարոն նախագահ, եթե Դուք նշում եք իրավակիրառական պրակտիկայի մասին, ապա պետք է առնվազն հիշեք, որ թե՛Մովսես Հակոբյանին,  թե՛ Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատել եք հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, այլ ոչ թե Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը։

Բարի եղեք, տանը քաղաքական գործիչներ ընդունելուց զատ (առողջ եղեք)՝ վեր հանել եւ կրկին ընթերցել Ձեր իսկ կողմից 2018 թվականի մայիսի 24-ի եւ 2020 թվականի հունիսի 8-ի հրամանագրերը։ Այո, այդ հրամանագրերը ստորագրելիս հիմք եք ընդունել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը, սակայն դրա 1-ին մասի կոնկրետ հիմքերը: Դեռ առիթ կունենանք առավել հանգամանալից խոսել նաեւ այդ հրամանագրերի առումով Ձեր հակասահմանադրական քայլերի մասին։

Եթե հերթական անգամ ցանկանում եք առաջնորդվել այն ցինիկ արտահայտությամբ՝ համ կույս մնալ, համ հաճույք ստանալ, բայց ոչ երբեք լինել պետության գլխի առաքելությունը կրող՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը, լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ եւ առաջնորդվել բացառապես համապետական եւ համազգային շահերով, ապա այո կարող եք չստորագրել հրամանագիրը եւ դնել վերջակետ։ Իսկ հետո վերացական վերահսկողության կարգով դիմել Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով։

Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության պահպանմանը հետեւելը չի կարող սահմանափակվել Սահմանադրական դատարան դիմելու հայեցողական լիազորությամբ: Հանրապետության նախագահը Սահմանադրության պահպանմանը հետեւելու իր գործառույթը պետք է կատարի առաջին հերթին իր սահմանադրական լիազորությունների իրականացմամբ։ Չեք կարող Սահմանադրությունն անտեսելով ղեկավարվել այն օրենքի դրույթներով, որի սահմանադրականությունը ինքներդ գտնում եք խնդրահարույց եւ ցանկանում եք այն վիճարկել։

Հանրապետության նախագահը իրավասու է կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ։ Իսկ Սահմանադրությունը Ձեզ ուղղակի լիազորել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, վարչապետի առաջարկությամբ՝ օրենքով սահմանված ժամկետով, ՄԻԱՅՆ նշանակել: Եվ ըստ այդմ, կարող եք Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասին ապավինել, պատսպարվել դրա տակ՝ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված միայն նշանակման մասով։

Ի դեպ, խորհուրդ կտայի նաեւ շատ ուշադիր ընթերցել Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»։ Դա նշանակում է ոչ թե Հանրապետության նախագահն իրացնում է իր հայեցողությունը, այլ, որ Հանրապետության նախագահը թույլ է տալիս անգործություն, չի կատարում Սահմանադրության պահանջները, դրանից բխող հետեւանքներով հանդերձ։

Այն է՝ թույլ է տալիս Սահմանադրության կոպիտ խախտում, որը Ձեր պաշտոնանկության հիմքն է՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ի մասի ուժով։

Դուք Ձեր հակասահմանադրական քայլերով եւ թողտվությամբ փաստում եք ու հավասարապես մեղսակից եք այն հանցավոր, պետականակործան մոտեցումներում, որ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերին գլխավոր շտաբին, գլխավոր շտաբի պետին մեղադրում է իրականում ոչ թե քաղաքական չեզոքություն չպահպանելու, այլ ճիշտ հակառակը՝ քաղաքական չեզոքություն ՊԱՀՊԱՆԵԼՈՒ եւ իր քաղաքական կամակատարը չդառնալու մեջ, զինված ուժերի սահմանադրական առաքելությունը՝ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ապահովելու մեջ։ Ուրեմն Արմեն Սարգսյան,  հավասարապես կրում եք դավաճանի խարանը։ Ամոթ եւ անեծք ձեզ եւ ձեր նմաններին։ Պատասխան եք տալու»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է. Դավիթ Խաժակյան

Հաջորդ գրառումը

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

27/10/2025
Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025
Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025
Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

27/10/2025

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Այդ փաստացի աղանդավորական հավաքը դարձավ պետական...

ԿարդալDetails

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական