Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի փետրվարի 16-ի հրամանագրով Հրանտ Պողոսյանը հետ է կանչվել Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ճապոնիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Արեգ Հովհաննիսյանը։
2001-2006 թթ․ Արեգ Հովհաննիսյանը Լիբանանում Հայաստանի դեսպանն է եղել։ 2017 թ․ մինչ օրս զբաղեցնում էր ՀՀ արտգործանախարարության Ասիայի, Օվկիանիայի վարչության պետի պաշտոնը։