Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով:
Այս մասին հայտնել են առաքելության մամուլի ծառայությունից։
«Մեր դիտորդները շուրջօրյա կապի մեջ են՝ գիշեր-ցերեկ ապահովելով մշտական ներկայություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։