Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը գրում է.
«Քաղաքական իշխանությանն անվերապահորեն սպասարկող քննիչներին, դատախազներին ու դատավորներին առաջարկում եմ ՀՀ իրավական համակարգ ներմուծել «Vox Primi Ministri, Vox Populi et Dei» (Վարչապետի ձայնը՝ ժողովրդի և Աստծու ձայնն է)» կամ «Vox Rectoris Publici, Vox Dei et Civium» (Հանրային ղեկավարի ձայնը՝ Աստծու և քաղաքացիների ձայնն է) քաղաքական սկզբունքը և, քրեական վարույթ իրականացնելիս, օրենսդրական նորմերի, իրավունքի սկզբունքների և փաստերի փոխարեն, ղեկավարվել բացառապես քաղաքական այդ սկզբունքով։ Դա կլինի ավելի ազնիվ))։
Առաջարկի պատմական նախադրյալները կան։ Տե՛ս նացիստական գերմանիայում գործող «Ֆյուրերպրինցիպի (Führerprinzip)» մասին Կառլ Շմիթի գիտական աշխատանքները»։