Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աննա Հակոբյանի միջոցառմանը գնացողներից շատերին ճանաչում եմ, կապերս բոլորի հետ խզել եմ. նրանք իմ պատվի հետ են խաղացել

08/04/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 7-ի առթիվ Աննա Հակոբյանը կրկին միջոցառում է կազմակերպել՝ արցախյան պատերազմների զոհերի կանանց, մայրերի և դուստրերի մասնակցությամբ։ Այս անգամ նա հրավիրյալների շրջանակը ընդլայնել է՝ հրավիրելով նաեւ այն մայրերին, որոնց որդիները զոհվել  են արցախյան տարբեր պատերազմներում, ինչպես նաև նրանց, որոնք ունեն տարբեր քաղաքական հայացքներ։

AntiFake.am–ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողների բազմաթիվ հարազատներ մեծ վրդովմունքով ու զայրույթով են վերաբերվել Աննա Հակոբյանի անունից արվող միջոցառմանը մասնակցելու հրավերին և մերժել են այն, իսկ ոմանք էլ կցանկանային մասնակցություն ունենալ, որպեսզի, իրենց բառերով, այդ խայտառակ միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին տեղում իրենց զայրույթը հայտնեին և միջոցառման՝ խայտառակ լինելու փաստը տեղում արձանագրեին, սակայն այդ կանայք այդպես էլ հրավեր չեն ստացել։
 
AntiFake.am-ը զրույցել է զոհվածների բազմաթիվ մայրերի հետ՝ իմանալու համար՝ արդյո՞ք նրանք հրավեր ստացել են ապրիլյոթյան միջոցառմանը մասնակցելու համար, ու եթե ստացե՞լ են՝ ինչ վերաբերմունք ունեն։

Զոհված զինծառայող Զորիկ Շահրամանյանի մայրը՝Մանուշ Սահակյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հրավեր ստացել է միջոցառմանը մասնակցելու, ասաց․ «Ճիշտ ասած մինչ օրս շատ կատաղած էի այդ վերջին«Խաչիկ,Վաչիկ․․․» միջոցառման կապակցությամբ։ Շատ էի բարկացել,որ զոհված զինծառայողների մայրերը ներկա էին։Բայց սպասում էի, որայս անգամ ինձ էլ կհրավիրեին, որպեսզիհատուկ գնայի, ոչ թե մյուսների պես միջոցառումը վայելելու, այլ խառնաշփոթ առաջացնելու համար։ Ես նպատակ չունեմ լինել ծախված, դավաճան շրջապատում, որ մի հատ էլ ինձ լավ զգամ»,— ասաց տիկին Մանուշը՝ հավելելով, որ իրեն ոչ ոք չի զանգել, քանի որ ինքը ղարաբաղցի է։ «Ինձ ոչմեկը բանի տեղ չի դնում։Դա է մեծ խնդիրը»,— ասաց տիկին Մանուշը։

Տիկին Մանուշը տեղեկացրեց, ֆեյսբուքում գրառում է արել այն մասին, թե ինչու Աննան ուՆիկոլը իրեն չեն հրավիրում։ «Դա  ինձ համար առիթ էր՝ տեղ հասնեի ու ինչ-որ պետք է՝ իրենց անեի, որ գոնե ես էլ մի կտոր հանգստանայի»,— կսկիծով շարունակեց զոհվածի մայրը։

Տիկին Մանուշի խոսքով՝ նա տեղեկություն ունի,որ քաղաքապետարանի աշխատակիցերին ստիպում են ծնողներին զանգել ու հրավիրել այդ միջոցառմանը։Չափից շատ ծնողներ մերժում են այդ հրավերները, որոշները՝ ուղղակի մերժում են,որոշներն էլ՝ լավ կռվում։

«Ես այդ գնացողներից շատերին ճանաչում եմ, կապերս բոլորի հետ խզել եմ, որովհետև նրանք իմ պատվի հետ են խաղացել։ Նրացից շատերն ուղղակի շահ ունեն Փաշինյանների ընտանիքից»,— եզրափակեց զոհված զինծառայող Զորիկ Շահրամանյանի մայրը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հաջորդ գրառումը

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կառավարության նիստի օրակարգում 21 հարց է, որից 18-ը չի զեկուցվում

16/10/2025
Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025
Նորություններ

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025
Նորություններ

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025

Քիչ առաջ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Կոչուբաևին ուղղակի առևանգել են՝ չհայտնելով, թե...

ԿարդալDetails

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական