Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աննա Հակոբյանի հիմնադրամին անանուն միլիոնավոր դոլարներ են փոխանցել

14/05/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական դաշտում «Իմ քայլը» դաշինքի, այնուհետ խորհրդարանական խմբակցության ի հայտ գալուն զուգահեռ մեկ այլ «Իմ քայլը» նախաձեռնություն էլ ծնվեց. խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամի մասին է: «Իմ քայլի» տնօրենն այժմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ տիկին Հակոբյանը: 2018-ից ի վեր հիմնադրամը մի քանի հարյուր հազար միլիոնի փոխանցումներ է ստացել: Դրանց մի մասն անանուն է եղել: Ըստ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքի՝ 2018-ին հիմնադրամին 510.000 դոլար ու 77 503 000 դրամ է փոխանցվել: Ի դեպ, 510.000-ից 500.000 դոլարը եղել է միանվագ փոխանցում: 2019-ի 258 197 000 դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո է անանուն փոխանցվել: 2020-ին 10.311.000 դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն, 2021-ին՝ 305.000 դրամ: 2022-ի դեռեւս անանուն փոխանցում չի եղել:

Հիմնադրամից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քարտային փոխանցում անելու դեպքում նվիրատուն հնարավորություն ունի ինքը որոշելու՝ անանուն մնալ, թե նշել՝ ով է բարեգործություն անողը, իսկ իրենք՝ հիմնադրամի ներկայացուցիչները, որեւէ կերպ իրավունք չունեն կաշկանդելու նվիրատուի ընտրությունը:

Իհարկե, չի բացառվում, որ հիմնադրամին գումար փոխանցողների մեջ կլինեն և այնպիսի մարդիկ, որ իսկապես չեն ցանկանա, որ իրենց կատարած բարեգործության մասին որևէ մեկը իմանա: Բայց, համաձայնեք, թափանցիկության առումով սա իսկապես խնդրահարույց է, հատկապես եթե դրա հետևում վարչապետի հետ փոխկապակցված անձն է, նվիարտուն էլ միանգամից, օրինակ, կես միլիոն դոլար է փոխանցում: Թեև քրիստոնեական նորմերը բարեգործության անանուն անելն են հորդորում («աջ ձեռքդ չիամանա՝ ձախն ինչ է անում» տրամաբանության մեջ), բայց հայաստանյան քաղաքականացված հիմնադրամների դեպքում այս մոդելը, իհարկե, չի աշխատում: Ժամանակին հենց այս տեսակի «անուններն» ու 50/50 «փայ մտնելն» էին քննադատում Փաշինյանն ու թիմակիցները ու այն ռեկետ համարում:

Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա կարող ենք ենթադրել, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած հիմնադրամը նույնպես կարող էր անտարբեր չանցնել գործարարների կամ բիզնեսմենների կարողությունների կողքով: Չի բացառվում, որ գործարարները կամ նախկին իշխանության՝ Փաշինյանի հետ արդեն լեզու գտած պաշտոնյաններն ու բիզնեսմեններն Աննա Հակոբյանի հիմնադրած հիմնադրամին փոխանցում անելու միջոցով գտած լինեն իշխանության հետ ձեռք ձեռքի տալու բանալին: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի մերժած ռեկետը կոնկրետ դրսևորվում է նրա կնոջ հիմնադրած հիմնադրամում. անանուն միլիոնավոր դոլարներ են հոսում դեպի Աննա Հակոբյան: Ինչի՞, ո՞ր ծառայության դիմաց:


Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայիսի 15-ին նախատեսված է համահայաստանյան մեծ հանրահավաք

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 7

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025
Հոգևոր

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 7

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս,...

ԿարդալDetails

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական