Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում ապօրինի պահվող հայերի հետ կապված իրավիճակը. Արմեն Գևորգյանի կոչը՝ ԵԽԽՎ նախագահին

08/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հայտարարությունը 2025 թվականի մարտի 7-ին Փարիզում կայացած Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում։

«Հարգելի’ գործընկերներ,

Հունվարին բանաձև ընդունեցինք Գազայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ «Վեհաժողովը չի կարող ընդունել, որ այս հումանիտար ճգնաժամը ներկայացվի կամ դիտվի անխուսափելի կամ էլ դառնալ «նոր նորմա» »: Այսօր ձեզ եմ ներկայացնում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում (Լեռնային Ղարաբաղում) աղետալի իրավիճակը, ինչը փաստացի անտեսվում է միջազգային հանրության կողմից և դառնում «նոր նորմա»։ Հայերի էթնիկ զտումներից և հայկական հողերի օկուպացումից հետո Իլհամ Ալիևը շարունակել է հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը, որի նպատակն է բացառել նրանց վերադարձն իրենց պատմական հայրենիք։

Արդեն ավերվել են մի շարք հայկական եկեղեցիներ, հայոց պատմությանը նվիրված հուշահամալիրներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ և դպրոցներ, հարյուրավոր խաչքարեր։ Պղծվում են հայկական հոգևոր կենտրոնները, թալանվել են ավելի քան 30 արվեստի ու թանգարանային հավաքածուներ։ Շուրջ մեկ տասնյակ հայկական բնակավայրեր նույնպես ավերվել են։ Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի ավելի քան 24 հազար հայ արդեն լքել է տարածաշրջանը։

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ղարաբաղի հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքն անկատար է մնում Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող խայտառակ դատավարությունների պատճառով։ Դա հոգեբանական բռնություն է հայերի նկատմամբ, որոնց ասում են՝ եթե ձեր ղեկավարները նման վիճակում են, պատկերացրեք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե որոշեք վերադառնալ Ղարաբաղ։ Այդ մարդկանց Բաքվում դատում են առաջին հերթին այն պատճառով, որ հայ են, քրիստոնյա են։ Նրանց նվաստացնում են, որովհետև լինելով փոքր, բայց հպարտ ազգի առաջնորդներ՝ կարողացել են ավելի քան 30 տարի ապրել ազատ ու ժողովրդավարական հասարակության մեջ՝ դիմակայելով ավտորիտար Ադրբեջանին։ Նրանք չեն կորցնում իրենց արժանապատվությունն ու քաջությունը, ինչի համար էլ ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացման։

Արևմտյան նավթադոլարներով աճեցված ադրբեջանական ավտորիտար ռեժիմը փաստացի ոչնչացնում է հայկական քաղաքակրթության հետքերն Արցախում։ Սա 20-րդ դարի կեսերին Նախիջևանում սկսված Հայոց նոր ցեղասպանության շարունակությունն է։

Արցախում զարգացող աղետալի իրավիճակը վերացնելու համար նախատեսված միջազգային նորմերը, մեխանիզմներն ու ինստիտուտներն ընդհանրապես չեն գործում։ Ադրբեջանը միտումնավոր խախտում և անտեսում է միջազգային դատարանների որոշումները, իսկ միջազգային հանրությունը ակնհայտ անտարբերություն է ցուցաբերում 150 հազար հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքների ապահովման խնդրի նկատմամբ։

Մեծ մտահոգություն պետք է հարուցի նաև այն, որ Բաքվում փակվում են բազմաթիվ միջազգային հումանիտար, իրավապաշտպան և լրատվամիջոցների գրասենյակներ։ Այսպես, ԿԽՄԿ-ն, ՄԱԿ-ի չորս գործակալություններ, Թրանսփարենսի Ինթերնեշնլը դադարեցնում են իրենց աշխատանքը, իսկ BBC-ի գրասենյակը փակվել է։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Արցախի հայերի վերադարձի թեման փակելու և տարածաշրջանային անվտանգության հետագա ապակայունացման համար նոր սադրանքներ նախապատրաստելու համար։

 Խնդրում եմ աջակցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված իմ կոչին՝ անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը, հատուկ բանագնաց ուղարկել այնտեղ՝ Ադրբեջանի հետ քննարկելու նրա միջազգային պարտավորությունները և պարտադրելու նրան կատարել դրանք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձերբակալվել է շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Գասպարյանը

Հաջորդ գրառումը

Էրդողանի բաշիբոզուկները ցեղասապանության են ենթարկում ալավիներին. Մհեր Հակոբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Էրդողանի բաշիբոզուկները ցեղասապանության են ենթարկում ալավիներին. Մհեր Հակոբյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական