Այս իշխանությունը մինչև 2018 թվականն անընդունելի էր համարում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, 2018-ից հետո սկսեցին վարկաբեկել, մինչև հիմա էլ պարզ չէ, թե ինչ են մտածում այս կառույցի մասին․«Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ ասաց պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«44 օրյա պատերազմի օրերին, որքան էլ տարօրինակ է, այս իշխանությունները չդիմեցին ՀԱՊԿ-ին, այդ դեպքում մեր բանակը հնարավորություն կունենար մեր մարտունակ զորամիավորումներն ուղարկել ճակատ, բայց չարեցին»,- ասաց նա: