Շաբաթ, Մայիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի համապատասխանում Իլհամ Ալիևի մոտիվացիաներին. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

28/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի համապատասխանում Իլհամ Ալիևի մոտիվացիաներին: Այս մասին ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը:

«Պարո’ն նախագահ,

արդեն իսկ ակնհայտ է, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի համապատասխանում Իլհամ Ալիևի մոտիվացիաներին։ Դրանք հեռու են խաղաղ լինելուց։ Ադրբեջանի հետխորհրդային շրջանը խարսխված է հակահայկական պարադիգմի վրա։ Հայերի հետ առճակատման մեջադրբեջանական բռնապետությունը սկսեց սեփական ազգային ինքնության որոնումները:

Ազգայնամոլությունը և այլատյացությունը շարունակում են ադրբեջանական ավտորիտար իշխանությունների գործողությունների շարժիչ ուժը լինել նաև այսօր։ Ալիևները կարծում են, որ ադրբեջանական ազգային պետություն կառուցելու պատմական առաքելություն են իրականացնում, և իշխող դինաստիայի ստեղծումն այս գործընթացի անբաժան մասն է։

Հայաստանի հետ պաշտոնական խաղաղությունը կարող է խոչընդոտել այդ ջանքերը` վերացնելով բռնապետության ներքո ներքին մոբիլիզացիայի հիմնական գործոնը: Դինաստիային բնորոշ նկրտումներն Ալիևին և նրա թյուրք դաշնակիցներին մղում են դեպի նոր զավթողական պլաններ, ներառյալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանով, ինչպես նաև՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին հիմնական պատումը՝ որպես այդ զավթողականության հիմք: Այս վեհաժողովը պետք է շատ հստակ գիտակցի, որ դրանք հայկական տարածքների հետագա բռնազավթման շատ կոնկրետ ռազմավարական ծրագրեր են ։ Հարձակողական զենքի բազմամիլիարդանոց գնումներն անխափան շարունակվում են։

Ինչու՞ շարունակել ռազմականացնել երկիրը, եթե պարոն Ալիևը պնդում է, որ վերականգնել է տարածքային ամբողջականությունը: Այս ամենը ցույց է տալիս թյուրքական կոալիցիայի՝ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը մշտապես խաթարելու մտադրությունը: Հարգելի’ գործընկերներ, Եվրոպական շատ երկրների ներկայացուցիչներ հաճույքով ադրբեջանական գազ են գնում և Ադրբեջանում անպատժելիության զգացում սերմանում՝ դրանով իսկ խրախուսելով նրա արհամարհական պահվածքն Արևմուտքի հետ հարաբերություններում։ Գտնում եմ, որ ժամանակն է հստակ գիտակցել Իլհամ Ալիևի հետ ցանկացած խաղաղ գործընթացի պատրանքային լինելը, քանի դեռ միջազգային հանրությունը տարածաշրջանում չի զորացրել արդար և կայուն խաղաղության հիմքերը»,- ասել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի արտգործնախարարն առաջարկում է իսրայելցիներին Գրենլանդիա ուղարկել

Հաջորդ գրառումը

Նվիրյալները չեն դավանափոխվում. Սերոբ Գասպարյանը ՝ ԱԱԾ մեկուսարանից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյանի «տխմարների» շարքը

16/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գոհ ենք արդյունքներից… շուտով կիրականացվի գերիների լայնածավալ փոխանակում. Մեդինսկի

16/05/2025
Միջազգային

Ստամբուլում Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումն ավարտվել է

16/05/2025
Միջազգային

Տեսանյութ. Մակրոնի ու Ալիևի ջերմագին ողջույնները

16/05/2025
Հաջորդ գրառումը

Նվիրյալները չեն դավանափոխվում. Սերոբ Գասպարյանը ՝ ԱԱԾ մեկուսարանից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյանի «տխմարների» շարքը

16/05/2025

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել՝ իրեն դուր չեկած գրառումների հեղինակներին անվանելով «տխմար»։ Մասնագիտական որևէ քննություն...

ԿարդալDetails

Գոհ ենք արդյունքներից… շուտով կիրականացվի գերիների լայնածավալ փոխանակում. Մեդինսկի

16/05/2025

Ստամբուլում Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումն ավարտվել է

16/05/2025

Տեսանյութ. Մակրոնի ու Ալիևի ջերմագին ողջույնները

16/05/2025

Եթե Պուտինը չվախենար Թուրքիա գալ, մենք իրական հնարավորություն կունենայինք դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի

16/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական