Կեղծ ահազանգի պատճառով Այգեստանի համայնքապետին մեկ և կես ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից և թույլ չեն տվել հետևել գործընթացին: Այս մասին «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը:
«15/17 տեղամասում ես վստահված անձ էի, հանգիստ հետևում էի ընտրությունների ընթացքին։ Ոստիկանները մոտեցան ինձ և ասացին, որ ահազանգ են ստացել, որ ես ուղղորդում եմ ընտրողներին: Կեղծ ահազանգի պատճառով ինձ մեկ և կես ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից և թույլ չեն տվել հետևել գործընթացին»,- ասաց նա:
Սոկրատ Հովսեփյանը պահանջ է ներկայացնում ոստիկանապետին՝ բացահայտել, թե ով է ահազանգողը: