Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևը սպառնում է հայ ժողովրդին. «Եթե Ղարաբաղը չճանաչեք Ադրբեջանի կազմում ապա կզրկվեք նաև Սյունիքից»

13/01/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալիքներով հանդես եկավ Հայաստանի նկատմամբ: Նա փաստացի վերջնագիր ներկայացրեց Հայաստանին՝ «Կամ ճանաչեք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, կամ Ադրբեջանը կգրավի Սյունիքը և կհասնի մինչև Սևանա լիճ»: Ընդվորում, Ալիևը այս սպառնալիքները հնչեցրեց, զուգահեռ նշելով, որ իր այս առաջարկները անժամկետ բնույթ չունեն: Այսինքն, եթե Հայաստանը հրաժարվի կատարել իր այս պահանջը մոտ ժամանակներս, ապա Ադրբեջանը կհրահրի երրորդ պատերազմը Հայաստանի դեմ և կգրավի Սյունիքն ու Սևանա լիճը: 

Իր խոսքում, Ալիևը նույնիսկ չթաքցրեց, որ Ադրբեջանի նպատակն է դեռ առանց պատերազմի հայաթափել Ղարաբաղը: Այս հարցում նա նույնիսկ դժգոհեց, որ ռուս խաղապահները ամեն ինչ անում են, որ հայերը չլքեն Ղարաբաղը: Նման բացահայտ և լկտի պահվածք Հայաստանի, Ռուսաստանի և միջազգային հանրության նկատմամբ, Ալիևը ցուցադրում է, քանի որ այս պահին դեռ նրա բերանը փակող ուժ չկա: Բացի այդ, վերջին պատերազմից հետո Թուրքիան, փաստացի, լեգիտիմ իրավունք ստացավ ակտիվ միջամտել մեր տարածաշրջանի գործերի մեջ, որը նախկինում երբեք նման իրավունք չէր ունեցել:

Ավելին, նա բացահայտ նշեց, որ Ադրբեջանը հետագայում էլ զինվելու է, իսկ Հայաստանը նման իրավունք չպետք է ունենա: Նրա այսպիսի լկտի հռետորաբանության գլխավոր աղբյուրը Փաշինյանի  այսօրվա իշխանության առկայությունն է, որը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է վախեցած Հայաստանի հանրությունը, որ պատրաստ է հանդուրժել նման իրավիճակ: Ավելին, Ալիևը բացահայտ մեսիջ է ուղարկում Մոսկվային, թե մի աջակցեք Հայաստանին, եթե ուզում էք ռուս-ադրբեջանական հարաբերությունները չփչանան: Նրա այս սպառնալիքի տակ թաքնված է այն միտքը, թե Ադրբեջանը կարող է Թուրքիայի հետ միասին բաց ձևով միանալ Արևմուտքին, սակայն դա չի անում և ուրեմն Մոսկվան դա պետք է գնահատաի, մանավանդ, որ նա այսօր մի քանի ճակատներով հակադրության մեջ է գտնվում Արևմուտքի հետ:

Իսկ թե ինչպիսին է տեսնում Ալիևը տարածաշրջանի ապագան, նա փաստացի չթաքցրեց: Հայաստանը պարտվածի կարգավիճակով պետք է բավարարի Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պայմանները:

Այսօր Ալիևը հաշվում է, թե քանի հայ է մնացել Ղարաբաղում, վաղը նա Էրդողանի հետ հաշվելու է, թե քանի հայ է օրական հեռանում Հայաստանից, որպեսզի նրանք միասին հասնեն իրենց վերջնական նպատակին, որն նրանց պատգամել էին դոկտոր Նազիմն ու Թալիաթ փաշան:

Սա է իրականությունը:

Աղբյուրը՝  Zham.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցի 4 զինծառայող իջել են դիրքերից եւ, ուժ գործադրելով, առեւանգել հայ բնակչին

Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանն Արցախյան բանակցային գործընթացի թեմայով փակ դասախոսությամբ հանդես կգա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025
Նորություններ

Առանց ավելորդ հուզականության պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. Արման Աբովյան

10/05/2025
Նորություններ

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025
Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանն Արցախյան բանակցային գործընթացի թեմայով փակ դասախոսությամբ հանդես կգա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ...

ԿարդալDetails

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական