Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալենի «մանիֆեստը». ի՞նչ սպասել նրանից առաջիկայում

02/08/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2017 թ. հուլիսին այսօր արդեն երկրի Խորհրդարանի թիվ մեկ աթոռին հավակնող Ալեն Սիմոնյանը հանդիսանում էր Երևանի ավագանում անդամ («Ելք» դաշինքի ցուցակով), և սոցցանցի իր էջում հրապարակած 8 կետանոց «մանիֆեստը» միգուցե շատերի աչքին չէր էլ ընկել:

Ավելին, դրան հազիվ թե որևէ մեկը լուրջ վերաբերվեր՝ իրապես կարծելով, թե նման այլասերված փողոցայինը հազիվ թե լուրջ ազդեցություն ունենար երկրի պետական կառավարման համակարգի կամ հասարակության գիտակցության վրա:

Իսկ այդ «մանիֆեստը» կետերը հետևյալն էին.

  1.  Մարիհուաննայի օրինականացում
  2.  Մարմնավաճառության օրինականացում
  3.  Պոռնկագրական նյութերի տարածման օրինականացում
  4.  ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացում
  5.  Վիզաների վերացում՝ Հայաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև
  6.  ՃՈ վերացում և մեկ միասնական ոստիկանություն
  7. Հայաստան,Վրաստան և Ադրբեջան մեկ միասնական միջազգային կառույցների ստեղծում
  8.  Պարտադիր զինակոչի վերացում

(«Հռչակագրի» պատճենը կցում ենք հրապարակմանը)

Այսպիսով՝ սխալվել են բոլոր նրանք, ովքեր Ալեն Սիմոնյանին և ուրիշներին լուրջ չէին վերաբերվում և կարծում էին, որ նա շարքային փողոցային է, ով սրանից – նրանից փող է վերցնելով, ժողովրդական լեզվով ասված, «հաչում է սրա նրա վրա»: Այդպես կարծողները երևի հույս ունեին, որ «հաչան շունը կծող չի լինում» ժողովրդական ասացվածքը Ալեն Սիմոնյանի պարագայում էլ կգործեր, և «շունը կհաչեր, իսկ քարավանը կանցներ»:

Ցավոք, եղավ այն, ինչ եղավ: Ալեն Սիմոնյանն իր խունտայով ոչ միայն հանդիսացավ անցած շրջանի համազգային ողբերգության դիրիժորների «փայտիկներից» մեկը, այլև այսօր, հավակնելով Խորհրդարանի թիվ մեկ պաշտոնյայի աթոռին, հավակնում է կյանքի կոչել իր «մանիսֆեստի» կետերը:

Բնականաբար՝ այդ կետերից որոշներն արդեն իսկ իրագործվելու ճամփին են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բանակի կազմաքանդման, Հայաստանին ու Ադրբեջանին «մերձեցնելու» (Արցախի դավաճանական հանձնում, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խորը քիրվայությանն ուղղված քայլեր և այլն), մարիհուաննայի օրինականացման, ԼԳԲՏ անձանց կտրուկ ակտիվացման, այլասերման քարոզչության ուղղությամբ իրականացրած քայլերին ու ծրագրերին:

Այժմ Ալեն Սիմոնյանի կշարունակի միս ու արյուն տալ «մանիսֆեստի» ինչպես նշված, այնպես էլ այլ կետերին ու ծրագրերին:

Իսկ թե այդ ամենի արդյունքում ինչ կմնա Հայաստանի Հանրապետությունից, Արցախից ու հայոց հնամենի քաղաքակրթությունից՝ թող դատի ընթերցողը:

Վահե Սարգսյան  

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Հաջորդ գրառումը

Ալենն իր «պողպատե» մանդատը թող Ակնայում թուրքերի դեմ օգտագործի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Նորություններ

Կառավարությունը հրապարակել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի փաստաթղթերը

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ալենն իր «պողպատե» մանդատը թող Ակնայում թուրքերի դեմ օգտագործի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական