Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, սկսեց հերթական քառօրյա նիստերը, որոնց օրակարգում ընդգրկված է 21 հարց: Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան»-ի եւ «Պատիվ ունեմի»-ի պատգամավորները չեն մասնակցում ԱԺ նիստին:
Մասնավորապես, օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.
– «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին,
– «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
– Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին,
– «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
– «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
– Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,
– «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
– «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
– Զենքի շրջանառության կարգավորման մասին,
– «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ այլ նախագծեր:
 
			 
     
			




