Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

«Ադրբեջանցին նշեց` եթե ասեն վերադարձեք, ներողություն կխնդրենք, կգնանք». Վարդենիսի ղեկավար

Երեկ չէ առաջին օրվանից Վարդենիսի տարածքում հակառակորդի կողմից որևէ առաջխաղացում, դիրքային որևէ փոփոխություն չկա

📎Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

«Ստեղծված իրավիճակը բավական լարվածություն է մտցրել Վերին Շորժայի բնակիչների մոտ։ Չնայած` մարդիկ ապրում են իրենց բնականոն հունով` երեխաները դպրոց են հաճախում, մեծերը հողագործությամբ են զբաղվում»,–ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` տեղում բանակցություններ են վարում բանակային կորպուսի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից ներկայացուցիչներ։

Մելքոնյանն ասում է` սա թշնամու կողմից ուղղակի սադրանք է, քանի որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի մոտ եղած սահմանազատման քարտեզները համընկնում են, իսկ ադրբեջանցիների ձեռքին կեղծ մի քարտեզ է։

@ArmeniaSputnik