Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարի վերջին հայտարարություն-հրամանին՝ նշելով.
Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարը հրաման արձակեց ոչնչացնել Հայաստանի տարածք ներխուժած թշնամուն:Քանի որ հրամանից հետո թշնամու ոչ մի զինվոր դեռ չի ոչնչացվել, պետք է ենթադրել, որ բանակը չի ենթարկվում նախարարի հրամաններին:Ավելին՝ նախարարը բողոքեց ՀԱՊԿ-ի քարտուղար Ս. Զասին, որ վերջինիս ՀՀ-ում սպասում էին դեռևս մայիսին, բայց նա չժամանեց այն ժամանակ: Մայիսից մինչև այսօր թշնամին գտնվում է Հայաստանի գրավյալ տարածքներում, որոնք չի ցանկանում վերադարձնել:Բայց միևնույն ժամանակ հայոց քաջարի նախարարը տեղեկացնում է Զասին. «Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:Բա մայիսից մինչև օգոստասի 9-ը ՀՀ կառավարությունն ու բանակն ինչո՞վ էին զբաղված: Թե՞ սպասում էին, որ Զասը տա հայկական տարածքներն ազատագրելու հրամանը, քանի որ, ինչպես երևում է, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը ոչ ոք չի պատրաստվում կատարել… գոնե առ այսօր:Կարծես նախարարը ՀԱՊԿԻ-ի ղեկավարին նաև իր ռազմաքաղաքական գիտելիքներն է ցուցադրում՝ հայտարարելով, որ Հայաստանն իրավունք ունի սեփական սահմանները պաշտպանել սեփական ուժերով:Իմատու՜ն նախարար, քաջարի՜ նախարար, խրո՜խտ նախարար…Մի խոսքով՝ կաճառ իմաստության, կամ՝ որ մին զարկի՝ ջարդի հազար:ՀԳ: Այնուամենայնիվ հարցը մնում է բաց. նախարարը (իմա ՀՀ կառավարությունը, այսինքն՝ վարչապետը) կօգտվի՞ իր նշած ինքնապաշտպանության իրավունքից, թե՞ սա հոխորտանքի թույլ շղարշով մի ողորմելի բեմականոցում է՝ հայկական նորանոր տարածքներ թշնամուն հանձնելու վերաբերյալ հերթական խայտառակ փաստաթուղթն սորագրելուց առաջ:Վախենամ՝ վերջինը: