Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք ցկեանս

10/08/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

    Իր երազներից առկախ քայլում է հայը՝ այս քսանմեկերորդ դարի քիմիական օդում թիթեռորսիչ ցանցեր թափ տալով: Գրպանները դատարկ են, ծոցը՝ պարպված, խուզարկված ու բռնագանձված:

… Հային չնչին բաներ են հարկավոր կեցության պարզմիտ ընթացքը ապահովելու համար. հյուսիսից՝ քամի, հարավից՝ հապշտապ ու ճոճվող լաստեր, արևելքից՝ մի բոսոր զորախումբ, որ արշավի այրվող արևմուտք՝ դրդած սադրանքներին հուրուսուր քաշելու:  Երկնքից՝ սփոփանքի անձրև, իսկ հողից… հողից պահանջվում է ընդամենը դիմադրում: Եվ, վերջապես, մի ներքին արճճե հերյուրանք է պետք, իբրև առաջ մղող պարտադիր ցասում: Ու հայը նորից…պարզապես կշարունակի իր գոյությունը…

      Հայն ո՞վ է: Կոտրվող ծաղկամանի պես տարածված ամենուր, ամենու՛ր, բացի իր զարկվելու տեղից: Մարդկային մոխրագույն մի տեսակ, որին անհնար է ճանաչել, առավել ևս տեղավորել երեք հոմանիշ բառերի մեջ: Լալու պատրաստ աչքեր, ապաթարց հիշեցնող քիթ, գյուղական ճամփեքի պես ճակատ և բերան՝ քթի երգը կրկնող: Երգ, որ փոխանցվում է սերնդեսերունդ: Երգ, որ կյանքի ողորկ պահերին պիտի մրմնջա ամեն մի հայ: Երգ, որ հնչում է արգանդից մինչև մեռելին տված համբույրը: Դա մի շշուկային մեղեդի է, որ ելնում է ասես ճաքած խեցուց։ Ինչ-որ բառեր են հանգած լեզուներից, ու կա մի թախիծ. դա եղերեգ է:

   Հայը բանաստեղծ է- ահա, թե որտեղ է թաքնված ձախորդության թնջուկը: Քնարակա՜ն, քնքույշ, մանկամի՜տ: Մանկամիտ, բայց ծերերին բնորոշ, շատ բան տեսածներին հատուկ մանկամտություն: Պատրանքներ է հորինում՝ պոետական սյուժեի պես ու հավատում դրանց մինչև իր արնաքամ լինելը: Ամենին զուգահեռ սիրում է զոհվել՝ հանուն ստեղծվելիք մի նոր երգի ու տողի:

   Մեր մեջ ասած, երազեց երկիր՝ ունեցավ, բայց չի հարմարվում պետականության պարտադրանքի հետ. գերադասում է սեփականը, այսինքն հողակտոր, բայց ոչ երբեք «պետական-մետական» ավելորդություններ:  Իսկ նախագահին սիրում է մեկ հայ՝ հենց ինքը նախագահը, և մյուսներն ատելով ատում են, քանզի նախագահ են մտովի: Սիրում է խորթ համեր, խորթ հոտեր, խորթ անուններ, ամեն ինչ, միայն թե ուրիշինը լինի։ Շոգ է ձյուն է ուզում, ձմեռ է՝ ավազ ու ծով (այս պահին անիծում է տիգրանմեծյան օրերից իրեն հասած աղքատիկ ժառանգությունը), մի խոսքով, մտացածին ճոխ ու երանություն է սուրում իր մտքում՝ Էլդորադոյի պես մի վայրի բացակայություն:

   Թե մի բան անում է՝ անում է տաղանդով: Կռվում է տաղանդով, զոհվում է տաղանդով, հող է փորում տաղանդով, երգում է, գրում է, օրհնում ու անիծում է տաղանդով: Հերոսական է իր էպոսի նման, (թեև միառժամանակ անխղճաբար ծաղրում է Վերգոյին, բայց չի կարող երբեք վանել իրենից իր ինքնության այդ ճշմարիտ մասնիկին): Հաղթանակը սոսկ միտում է, բայց  պարտությունն էլ՝ մի նոր վիպակի հաղթական սյուժե: (Ամեն բան լավ է, քանի կա թշնամու տեսակ. դրա բացակայությունը հանգեցնում է լոդռական առօրյայի: Թշնամի, այսինքն չմահավան արյունակից, այսինքն գոռոզ հարևան, այսինքն ուշացող ընկեր, կամ օտար դրոշով սպառնացող):

   Հայը և՛ առասպելական ճգնող է, և՛ պարապության համար խենթացող: Մանավանդ ինչ-որ տեղից սնուցվող պարապության համար, և այդ պատեհությունն օգտագործում է խոսելով իր երազանքների ու չունեցածների մասին՝ տնտեսություն ու քաղաքականություն: Այս վերջինը մի թեմա է, որ բացվում է ամենուրեք՝ բարևելիս, ուտելիս, քնելուց առաջ, հետո, երազում, արթմնի, կնոջ ծոցում և անդին…

   Մինչև հող կներծծվի ու կպահի իր երկիրը՝ տենչալով անկախության երազ, բայց մի ուրիշ վայրկյանի հոգի կտա մեկ այլ դրոշի քղանցքում պատսպարվելու համար, որ ունենա պարապուրդ՝ շահեկա՜ն պարապուրդ, քանզի դանդալոշությունն իր էպիկական բնորոշումներից է…

   Անհնար է ճանաչել հային առաջին հայացքից, ինչպես չի լինի արտաքնապես բնորոշել  առողջ պոպոկին, տռուզ ձմերուկին, ձևավոր աճած դդմին և ամոթխած ու տակևանց նայող կույսին: Հայը բարդ է՝ խրթնագույն, ինչպես իր հետ ասոցացվող հարցերն են բարդ և անլուծելի…

   Ամեն ինչ ժամանակավոր է՝ հընթացս. Լռում է, գոռում է, կռվում է ժամանակավոր, զինադադար է՝ էլի ժամանակավոր: Գաղթում է՝ ժամանակավոր, ներգաղթում է՝ սեզոնային:

    Այսքանով հանդերձ, հայը մեն ու միայն երազել գիտի, ու շարունակ երազելով ճառում է ինքն իրեն՝ ունենալ մի հայրենիք, որտեղ Հիսուսն էլ թե գա չուզենա էլ երկինք համբառնալ, բայց, հենց առաջին անվանականչին լքում է, լքում է ամեն օր, ամեն ժամ ու րոպե՝ սեփական երազկոտ ուղեղից սկսյալ: Այս էլ ասեմ. կա ու գոյություն ունի մի քանի Հայաստան. իր երազանքներինը, որը երբեք չի իրականանա և երազելու թովչանքը հենց դրանում է, թշնամու վայելքների գիրկն անցած Հայաստանը, որ օր-օրի շարժում է հայոց հնամենի քենը, ու մի նոր ոգևորությամբ ժայթքում Մուշ-Սասուն-Արդահան հանգած հանգերում… վերջապես սրանց զուգահեռ մոմպասի պես հալվող մի հողակտոր կա, որ ներկա Հայաստան է կոչվում, որին լքում են պարտադրաբար, երազում՝ հեռվից, գրկախառնվում՝ մեռած…

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ա՜յ քեզ հրաշք. նախարարը հասկացել է, որ մենք ունենք ինքնապաշտպանության իրավունք, բայց…

Հաջորդ գրառումը

Դանիան հայտնում է ռուսական միջուկային սուզանավի միջադեպի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը
An F-35 Joint Strike Fighter, marked AA-1, lands Oct. 23 at Edwards Air Force Base, Calif. The F-35 Integrated Test Force staff concluded an air-start test. (U.S. Air Force photo/Senior Airman Julius Delos Reyes)

Դանիան հայտնում է ռուսական միջուկային սուզանավի միջադեպի մասին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական