Երկուշաբթի, Հունիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օնտոլոգիական ողբերգության «ձվերը»

02/04/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ հայկական պետության երկնակամարում և հայկականության հեռանկարի վրա՝ ընդհանրապես, կախված են Էրդողանի ձվերը, հայ հասարակությունը փոթորկվում է նախազատիկյան ձվի գնից։

Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը չի գիտակցում, որ հաջորդ զատիկը կարող է և ընդհանրապես չլիներ, և որ մեզ «նոր պայմանագրով» պարտադրված մյուս տոնը կարող է և Նովրուզը լինել

Չի հասկանում, ի՞նչ անես։ Ողջ 2020 թվականի ընթացքում, իմ հաշվարկով` մոտ 20-25 հոգի գրում, խոսում, ահազանգում էինք, որ աններելի սխալներ է թույլ տալիս իշխանությունը, և որ Նիկոլը երկիրը տանում է պատերազմի։ Չլսվեց… Ես գիտեմ, որ այդ 20-25 հոգուն այլևս երբեք հանգիստ չի տալու հարցը՝ իսկ կարո՞ղ է ավելին պետք է անեինք, արե՞լ ենք արդյոք ամեն ինչ՝ կանխելու համար։

Իրականում մենք եթերից եթեր ենք վազել, քննարկումից քննարկում, հոդվածներով հեղեղել տպագիր և էլետրոնային մամուլը։ Ոմանք մի կողմ են դրել իրենց անձնական արժանապատվությունը և տարբեր խողովակներով փորձել երկրի կառավարիչներին ուղիղ տեղ հասցնել ռիսկերը, սխալների շարանը, առաջարկները։
Չի լսել իշխանությունը, չի լսել հասարակությունը։ Իսկ հիմա` պատերազմ, մահ ու պետություն կորցնելուց հետո էլ հանդուրժում է այս իշխանությանը, և նույնիսկ կա հանրային մի զանգված, որն ասում է՝ մեր թեկնածուն Նիկոլն է։

Հիմա նույն վիճակն է։ ԱԺ-ն քննարկում է Ընտրական օրենսգիրքը։ Իշխող խմբակցության մեծ մասը ամառանոցի ճանապարհի գառների վաճառքի կետ է հիշեցնում. իրենք հաստատ գիտեն, որ շուտով չեն լինելու (պատգամավոր), բայց անմռունչ են, իսկ ընդդիմադիրներն ընդհանրապես անհասկանալի են։ Չկա աշխարհում մի քաղաքական ուժ, որը պատրաստվում է գնալ ընտրությունների և հայտարարում է, որ մեզ համար միևնույն է, թե ինչ ընտրակարգով։ Աշխարհում չկա, Հայաստանում կա։

Սեպտեմբերի 27-ից հետո հայաստանյան հասարակության մեջ նոր էլեկտորալ շերտեր են ձևավորվել՝ զոհերի ընտանիքներ, վիրավորներ և վիրավորների ընտանիքներ, անհետ կորածների ու գերիների ընտանիքներ։ Սա առնչվում է շատ մեծ թվով մարդկանց, սա շատ կոնկրետ թեմա է, որը չի հետաքրքրում խորհրդարանական որևէ ուժի։ Մի քանի հազար զոհվածների ընտանիքներն ու մտերիմները, անհետ կորածների և գերիների ընտանիքները, բազմաթիվ հազարների հասնող վիրավորներն ու պատերազմի մյուս տուժածները՝ երիտասարդ, կյանքի ծաղկման շրջանում գտնվող՝ կոտրված կյանքերով ու երազանքներով, իրենց ընտանիքների ու մտերիմների հսկա բանակով․ սա մի աննախադեպ, հսկա, ցավալի սոցիալական երևույթ է, որի պայմաններում ձևացնել` իբրև ամեն ինչ առաջվա պես է, նշանակում է` զուրկ լինել տարրական մարդկային ու քաղաքական պատասխանատվությունից։ Եվ, վերջապես, մենք ունենք բացակա ընտրազանգված՝ մեր զոհերը, որոնց մահվան դատապարտածը պատրաստվում է ուրախ-զվարթ մասնակցել ընտրություններին։

Հաջորդը՝ մեր երկրի մի զգալի հատված վերածվել է շփման գծի, և խորհրդարանական ուժերը հմտորեն շրջանցում են նաև սա։ Մեր բազմաթիվ ընտրատեղամասեր թշնամու ուղիղ նշանառության տակ են։

Մենք ընդհանրապես մեզ համոզում ենք, որ ապրում ենք այլ իրականության մեջ։ Բայց այդ իրականությունը կա ու այն զարգացման ընթացքի մեջ է։
Երեք ամիս առաջ ես հրապարակային կերպով զգուշացրել էի, որ եթե Հայաստանում արագ իշխանություն չփոխվի, ապրիլի 24-ի նախաշեմին մեզ սպասում է նոր ստորացում։ Բառիս բուն իմաստով` Էրդողանը արգելելու է նշել այդ օրը, դա անելու է կա՛մ Ալիևի միջոցով, կա՛մ Նիկոլի։ Վերջին օրերին Փաշինյանի թիմակիցների ձևակերպումները ամենավառ ապացույցն եմ իմ նախազգուշացման։

Ինչևէ, գանք աշխարհքաղաքական և տոնական ձվերի իրականությանը:

Հասարակական էմոցիաներից դատելով՝ մենք արդեն իսկ կորցրել ենք պետականությունը։ Այսինքն՝ մեր հակառակորդները և բարեկամները սկսում են գիտակցել, որ հայ ժողովուրդը չունի պետականության ռեսուրս։

Բայց մենք գիտենք նաև, որ հայ ժողովրդի մեջ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում, կա մի շերտ, ենթադրենք՝ 20 տոկոս, որը չի համակերպվում պետության կորստի հետ, հավատում է պետության վերականգնման գաղափարին և ունակ է իրականացնելու այն։
Հիմա գալիս ենք կիրառական կողմին․ այդ 20 տոկոսը (գուցե՝ մի քիչ ավել կամ պակաս) որպես էլեկտորալ քանակ կարող է անբավարար լինել։ Բայց մյուս կողմից, որպես պետականության գաղափարի կրող այն հերիք է պետական և ազգային վերածննդի համար։ Պատմությունից հայտնի է, որ շատ երկրներում հատուկենտ անհատներով է նույնիսկ հնարավոր եղել պետականության գաղափարը վառ պահել և հաջողության հասնել։

Պետք են նոր լուծումներ

Մի բան ի սկզբանե ակնհայտ է. եթե այս ընտրություններին անձնապես Փաշինյանը մասնակցում է, ուրեմն այս ընտրություններով երկրում որևէ լիցքաթափում չի լինելու, որևէ հանգուցալուծում չի լինելու։ Այս հեռանկարով է պետք նայել պրոցեսներին։

Ուրեմն, հաշվի առնելով ներհասարակական տրամադրությունները, լրջության աստիճանը (ողբերգական անլրջությունը), ռիսկերը և ռեսուրսները, պետք է գտնել ոչ պարզ լուծումներ։ Եթե մեկի համար, որպես քաղաքացի և որպես էթնոսի անդամ, երեկվա ձվի գինն ավելի կարևոր է, քան՝ երեկվա Ղազանչեցոցի հոգևոր ժառանգությունը, ապա նրանից որևէ լուրջ ակնկալիք չի կարող լինել, բայց մենք կարող ենք, մշտապես դիտորդ հանրային շերտի օգնությամբ, նրանց վերածել մարգինալ նեղ խմբի՝ որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժ։ Բանալին սա է։

Իմ առաջարկն է. ինտենսիվ կոնսուլտացիաների ճանապարհով՝ պետականության գաղափարը կրող ուժերից և անհատներից ձևավորել նոր լայն քաղաքական-հանրային հոսանք, հստակ բովանդականությամբ։ Ողջ Հայաստանով մեկ ձևավորել գրասենյակներ, մինչև վերջին գյուղը։
Քաղաքական նոր հոսանքին ակտիվ և էական ձայնի իրավունքով մասնակից դարձնել տեղական էլիտաներին։
Նոր քաղաքական հոսանքի մեջ ներգրավել Սփյուռքի և Արցախի կարող ուժերին։
Նոր քաղաքական հոսանքը պետք է ունենա լուրջ, էֆեկտիվ աշխատող գրասենյակներ՝ Երևանում, մյուս քաղաքներում, խոշոր գյուղերում, որոնք պետք է զբաղվեն քաղաքացուն հուզող բոլոր հարցերով (ներառյալ՝ սննդամթերքի թանկացման և այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ)։

Այս քաղաքական հոսանքի առանցքը պետության փրկությունն է, և այն չպետք է կապվի ընտրական պրոցեսին այս կամ այն ուժի մասնակցության հետ։

Չի կարելի ծաղրել կամ անընդհատ բողոքել, որ ժողովուրդը չի հասկանում, չի պատկերացնում, որ այսքան կենցաղային է և այլն։ Իսկ վերնախավերը հասկանում ե՞ն։ Չի՞ հասկանում, ուրեմն պետք է լավ բացատրել։ Իսկ լավ բացատրել հնարավոր է միայն բացատրելու լավ համակարգեր ստեղծելու դեպքում։ Միայն։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Իսկանդերը» կրակել է, ես իմ ասածը պնդում եմ․ Մովսես Հակոբյան

Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իսրայելն, ըստ ամենայնի, ստրատեգիական խնդիրը ձախողելու է. Սուրեն Սուրենյանց

15/06/2025
Նորություններ

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմենն Աշոտյանն ուղիղ 2 տարի է անազատության մեջ է. Տիգրան Աբրահամյան

15/06/2025
Նորություններ

ՔՊ-ական նախկին թաղապետը կալանավորվել է

15/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շիրակում քամին ծառել է արմատախիլ արել ու տապալել, հավկիթի մեծության կարկուտ է տեղացել. կարկտաամպրոպային ամպը մոտենում է Լոռու մարզին

14/06/2025
Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Ադրբեջանի ծովային սահմանից դեպի Իրան թռչող անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

16/06/2025

Ադրբեջանի Հանրապետության ծովային սահմանից Բանդար Անզալի թռչող մի քանի իսրայելական թշնամական անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելուց հետո, պաշտպանական ցանցը վճռական գործողություններ...

ԿարդալDetails

Իսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասին

16/06/2025

Թրամփը վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդին սպանելու Իսրայելի ծրագրի վրա. Reuters

16/06/2025

Իրան-իսրայելական պատերազմ. ի՞նչ է հայտնի մինչ այս պահը

15/06/2025

Իսրայելը վերացրեց Իրանի հատուկ ծառայությունների, ուժային կառույցների վերջին ղեկավարին՝ իր տեղակալի հետ. Վան Համբարձումյան

15/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական