Ապրիլի 27-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ եզրակացություն ընդունելու համար կազմակերպության ներկայացրած դիմումը մերժելու մասին հանձնաժողովի 14.01.2020 թվականի թիվ 01/2020թ. որոշումը։
Սա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ընթացքում կայացված առաջին որոշումն էր, որը դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվեց։