ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը դառնում է համազգային պահանջ: Այս մասին նա ասել է Комсомольская правда ռադիոյի եթերում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն իրեն շատ հանդուգն է պահում, զգում է Թուրքիայի աջակցությունը, մինչդեռ զգացվում է, որ հայկական կողմը ծանր ընկճվածության մեջ է:
«Ներքին քաղաքական ճգնաժամը չի լուծվել: Քաղաքական կուսակցությունների մեծ մասը, եկեղեցին, ամբողջ մտավոր էլիտան, փաստորեն՝ երկրի մեծամասնությունը, պահանջում են ներկայիս վարչապետի հրաժարականը»,- ասել է ռուս պետական գործիչը: