Այո, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե Փաշինյանը եռակողմ հանդիպում կունենա՞ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Սիմոնյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ հանդիպումը կկայանա»։
Պատասխանելով հարցին, թե առարկայական արդյունքներ ակնկալու՞մ է Ալիև-Փաշինյան հանդիպումից՝ Սիմոնյանն ասաց. «Ակնկալում եմ, որ բոլոր մեր այն գործընկերները, որոնք կան ՀԱՊԿ-ում, և մեր հիմնական դաշնակիցն արդեն գիտակցում են, որ հայկական շահի գիծը կանգնել է, Հայաստանն այլևս հետքայլ անելու որևիցե հնարավորություն չունի»։