Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ցանկապատ»-ի շուրջ բուն թեման գրաքննությունն է. քաղաքացի Փաշինյանի վարքն անթույլատրելի է

17/09/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ակն ընդ ական»-ի հայտարարությունը «Ցանկապատ» ներկայացման և Մկրտիչ Արզումանյանի հետ կապված դեպքին

«Ցանկապատ»-ի շուրջ բուն թեման գրաքննությունն է. քաղաքացի Փաշինյանի վարքն անթույլատրելի է

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի քաղաքացի Նիկոլ Փաշինյանը Բյուրականի Հանդart մշակութային այգում ներկա է եղել «Ցանկապատ» ներկայացմանը:

Ներկայացման վերջում նա պահանջել է, որպեսզի դերասաններն ու ներկայացման բեմադրիչը հաշվետվություն տան, թե որն է նրանց ուղերձը:

Ստեղծագործողների պատասխանից չբավարարված՝ քաղաքացին ինքն է թելադրել, թե ինչի մասին պետք է լինի ներկայացումը։

Այս վարքն անընդունելի է, հատկապես հաշվի առնելով, որ քաղաքացի Փաշինյանը Հայաստանում աշխատում է վարչապետ և հանրության ուշադրության կենտրոնում է:

Ավելի մտահոգիչ է, որ նա իր ուզած ձևով նկարահանել և մոնտաժել է դերասանների պատասխանները՝ տպավորություն ստեղծելով, թե նրանք համաձայն են իր խորամանկորեն արված գրաքաննության հետ, ինչի արդյունքում հանրության տրամադրությունները լարվել է ստեղծագործողների դեմ։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքն անթույլատրելի է համարում արվեստագետների հանդեպ էթիկայից զուրկ այսպիսի վերաբերմունքը և քաղաքացի Փաշինյանի խորամանկ գրաքննության փորձը:

«Ակն ընդ ականը» նաև դատապարտում է իշխանական պատգամավորների ձևական աջակցության ժեստը ստեղծագործողներին, որ իբր թե պաշտպանում են արվեստագետին, այնինչ արվեստագետին աջակցելն օգտագործում են քաղաքական հակառակորդի վրա հարձակվելու համար։

Արվեստագետին աջակցողը, կաջակցեր նրա ստեղծագործական ազատությանը՝ դատապարտելով իր իսկ կուսակցի՝ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը ստեղծագործական կյանքին և պաշտոնական դիրքն օգտագործելով՝ ներկայացումը վարկաբեկելուն։

Արվեստագետին աջակցողը կաջակցեր Գոյ թատրոնին, Հայաստանի կինոկենտրոնին, որն ապօրինի լուծարվեց։ Կաջակցեր կինոգործիչներին, որոնց կարծիքը ոտնահարելով՝ հաստատվեց Կինոֆոնդի կանոնակարգը և կինոյի մասին օրենքի աններելի փոփոխությունները մեկնարկեց: Արվեստագետին աջակցողը կդատապարտեր ստեղծագործողներին անկյուն մղող Նիկոլ Փաշինյանի գեղագիտական տեղորոշման հակաժողովրդավարական հայեցակարգը։

Արվեստագետին աջակցողը Արցախի արվեստի խմբերին և արվեստագետներին կաջակցեր (վստահաբար Սնուփ Դոգի կամ Ջենիֆեր Լոպեսի մեկ համերգի փոխարեն հնարավոր էր Արցախի բոլոր նկարիչների խնդիրը լուծել)։ Ավելին, արվեստագետին աջակցողը Արցախի արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու Արցախի մշակութային կառույցները ապօրինաբար, ժողովորդից թաքուն և հանցագործությամբ չէր տա Ադրբեջանին:

Այս միջադեպով անհանգիստ բոլոր քաղաքացիներին, արվեստագետներին, իրավապաշտպաններին, լրագրողներին կոչ ենք անում «Ցանկապատի» դեպքը դիտարկել և քննարկել որպես ստեղծագործական ազատությանը միջամտելու դեպք. չափազանց խորամանկ, հրահրելով հոգեբանական ճնշում դերասանների դեմ և ստանալ քաղաքական սպասելի արդյունք՝ ներկայացման վարկաբեկում և ստեղծագործողների ինքնացենզուրա:

Արվեստագետներին քաջալերում ենք լինել ազատ․ թե՛ հանրային պարսավանքը, թե՛ իշխանական աջակցությունը միտված են ստեղծագործողին կաշկանդելուն:

«Ցանկապատ» ներկայացման հիմքում Ստեփան Զորյանի համանուն պատմվածքն է, որտեղ մինչ հարևաններ Մինասն ու Թևոսը կռվում են ցանկապատի ծուռումուռ լինելու պատճառով, թշնամին գրավում է նրանց տները։

Ականջալուր է պետք լինել Զորյանի ակնարկին և «Ցանկապատ» ներկայացման ուղերձին՝ թույլ չտալով, որ հանրության պառակտող քաղաքացի Փաշինյանի վարքը հասնի նպատակին։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք, 17․09․2025

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը հայտարարել է Շուշիում «ԱԱԾ» հայատառ գրությամբ զրահաբաճկոններ ու զենք հայտնաբերելու մասին

Հաջորդ գրառումը

Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է ստանում. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Հաջորդ գրառումը

Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է ստանում. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական