Տանկային ստորաբաժանումներն անցկացրել են զորավարժություն մարտական հրաձգությամբ

179

5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումները մարտի 18-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

ՊՆ-ն նշում է, որ տանկերի անձնակազմերը բարդ տեղանքում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները:

Զորավարժությանը ներգրավված անձնակազմը ցուցաբերել է մարտի նախապատրաստման և վարման բարձր պատրաստվածություն: