Վրաստանի նախագահը հայտարարել է, որ երբեք համաներում չի շնորհի Սահակաշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք համաներում չի շնորհի պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիին:

«Այսօր շատերը հարցնում են՝ արդյո՞ք նախագահը մտադիր է նրան ներում շնորհել: Կա միայն մեկ պատասխան՝ պարզ և վերջնական՝ ոչ և երբեք»,- նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Զուրաբիշվիլին նաև նշել է, որ քաղաքական գործչի՝ հանրապետություն կատարած այցի նպատակը իրավիճակի ապակայունացումն է:

Հոկտեմբերի 1-ին հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ ութնամյա արտաքսումից հետո երկիր վերադարձած Սահակաշվիլին ձերբակալվել է իրավապահների կողմից և կալանքի տակ է: Նա նշել է, որ ոստիկանությունը նախնական տեղեկություններ ուներ փախած քաղաքական գործչի`Ուկրաինայից Վրաստան տեղաշարժերի մասին:

Սահակաշվիլիի դեմ երկրում մի շարք քրեական գործեր էին հարուցվել նախկինում։