«Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը». Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն է։
Մայր Աթոռ սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը, սակայն, հայտնել է, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Հայաստանի, Արցախի նախագահների միջև առանձին քննարկումներ կլինեն։ Այնուհետև այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը կհստակեցվի։