Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարկանի՞շ, թե՞ պատերազմ. ողջ իրականությունը՝ մեկ ձևակերպմամբ․ «Այլընտրանքային նախագծեր» խումբ

26/12/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանքային նախագծեր» խումբը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ի ասուլիսի որոշ թեզերի։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․  

««Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր։ Իրականում սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք, ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկն ինձ ասի, թե դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք», – երեկ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենայն հավանականությամբ, սա այս մարդու արտահայտած բազում զարհուրելի մտքերից ամենազարհուրելին է։ Սա զարհուրելի մտքերի համառոտ հանրագումարն է, որովհետև սրա տակ ամփոփվում է իր ողջ գործունեության բովանդակությունը։

Այս ձևակերպման տակ կոնկրետ մի ամբողջ սերնդի զոհաբերումն է, հազարավոր տղերքի կյանքը, ավելի մեծ թվով վիրավոր, հաշմված մարդիկ, կորսված Հադրութն ու Շուշին։

Նիկոլն այդպես էլ չհասկացավ, որ Հայաստանի ղեկավարի թիվ 1 առաքելությունը պատերազմ թույլ չտալն էր։ Նրա նախորդները գիտեին՝ պատերազմը ինչ է, ու այդ պատճառով էին պատրաստ ստորագրել Քի վեսթի, Կազանի փաստաթղթերը, այդ պատճառով հրաժարվեցին իրենց վարկանիշի հաշվին ապրիլյանի ժամանակ մի քանի կորսված դիրքերը հետ վերցնելու գաղափարից՝ որպեսզի նոր 200-300 զոհ չտան։ Այդ պատճառով իր նախորդները 26 տարվա ընթացքում մեկ վայրկյան անգամ չխափանեցին, չվտանգեցին բանակցային գործընթացը։ Գուցե իրար չսիրելով, բայց ոչ մի անգամ չեն ասել «սկսում ենք բանակցել նոր, զրոյական կետից», որովետև հասկանում էին, որ զանգվածին հաճելի ձևակերպման տակ հազարավոր մարդկանց կյանքը կարող է լինել։ Ոչ մի անգամ չեն թռվռացել ու տեսախցիկների տակ քեֆեր արել Շուշիում, որովհետև լավ գիտեին, որ թորքական ընկալման տեսակետից Շուշին պատվի հարց է, ու չի կարելի նման բան անել։

Այո, եթե տեսնում ես, որ պատերազմը անխուսափելի է, ուրեմն պետք է անեիր անհնարինը, որ այն չլիներ։ Առնվազն 2-3 ամիս առաջ պարզ էր, որ պատերազմ է լինելու, ու երբ 7-8 հազար գրոհայիններ էին Սիրայից ու Իրաքից տեղափոխում Արցախ, պետք էր աշխարհը խառնել իրար ու, այո, գնալ սեղանին դրված փաթեթի գործնական քննարկմանը։ Բայց չէ, դա կվնասեր սեփական վարկանիշին. տղերքը ավելի հարմա՞ր գին էին։

Կարելի է նաև այլ բանի համար մեղադրել՝ հոկտեմբերի 19-ի պատերազմը չկանգնեցնելու մեջ, երբ էլի գործել է նույն կշեռքը՝ սեփական վարկանի՞շ, թե՞ հազարավոր մարդկանց կյանք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի վերաբերյալ այս իշխանության հնչեցվածը միջազգային իրավական աղետ է

Հաջորդ գրառումը

Ձիգ ազգ դառնալու համար պետք է մեզ նվաստացնողների խմբակը պատժվի ամենադաժան ու ամենաարդար ձևով. փաստաբանի հակադիր «կատեխիզիսը»

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026
Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
Հաջորդ գրառումը

Ձիգ ազգ դառնալու համար պետք է մեզ նվաստացնողների խմբակը պատժվի ամենադաժան ու ամենաարդար ձևով. փաստաբանի հակադիր «կատեխիզիսը»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Մարդ ինչքա՞ն մ կարող է ինքն իրեն նվաստացնել սեփական ժողովրդի առաջ՝ հանուն աթոռի. Օսկանյան

11/05/2026

Ես լսեցի Սյունիքում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը Արցախի վերաբերյալ, որտեղ ասում էր, որ Արցախը երբեք հայկական չի եղել. ուղղակի ահավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական