Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վաղարշակ Հարությունյանի «նստած» կապերը Ռուսաստանում

28/12/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախկին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, պարզվում է, բավականին մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի անգործ չմնա և գոնե նշանակվի Հայաստանի դեսպան Ռուսաստանում․ գրում է Past.am-ը:

«Այսպիսով, մեր աղբյուրը հայտնում է որ Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատվելուց անմիջապես հետո սկսել է տարբեր շրջանակների ներգրավել այդ նպատակին հասնելու համար։ Տեսնելով, որ առանձնապես ոգևորություն չկա իր թեկնածության մասով, Հարությունյանը Փաշինյանին վստահեցրել է, որ նա ոչ միայն վստահելի կլինի և հլու հնազանդ կծառայի Փաշինյանի իշխանությանը, այլ նաև՝ որ շատ ազդեցիկ ընկերներ ունի Ռուսաստանում, որոնք շուտով գուցե լինեն էլ ավելի ազդեցիկ, քանի որ կոմունիստներ են։

Երբ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ովքե՞ր են «այդքան ազդեցիկ», Հարությունյանը հայտնել է, որ մեկը հայտնի քաղաքագետ Նիկոլայ Պլատոշկինն է, մյուսը՝ կոմկուսից պատգամավոր Վալերի Ռաշկինը։ Նա վստահեցրել է, որ նրանք իր հետ առանձնահատուկ մտերիմ են, «100 տարվա ընկեր են», ինչ պետք լինի, կանեն։ Ի դեպ, այս պատմությունը նաև հետաքրքիր «երանգներ» ունի. նախորդ տարվա հունիսից Նիկոլայ Պլատոշկինի նկատմամբ քրեական գործ հարուցվեց զանգվածային անկարգությունների դրդելու և հրապարակային ապատեղեկատվություն տարածելու համար։ Դրա համար արդեն այս տարվա մայիսին Պլատոշկինին դատապարտել են 5 տարվա պայմանական ազատազրկումով։ Հետաքրքրական է նաև Վաղարշակ Հարությունյանի մյուս «100 տարվա ընկերը»։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, պարզվում է, որ ՌԴ Պետդումայի՝ կոմկուսից պատգամավոր Վալերի Ռաշկինը որսի սիրահար է և վերջերս իր հետ տեղի է ունեցել հերթական սկանդալը։ Ռաշկինը այն պատգամավորն է, որին այս տարվա հոկտեմբերի 29-ին ռուս իրավապահները ձերբակալել էին արգելված էլկ /лось/ սպանելու համար, այնուհետ կտրատելու ու իր անձնական մեքենայի բեռնախցիկում տեղափոխելու համար։ Ռաշկինը ընդունել էր իր հանցանքը՝ բացատրելով, թե չի հասկացել՝ ինչ կենդանի է որսում, սակայն հավաստիացրել է, որ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, ուղղակի մարախուղ է եղել։

Քննչական մարմինները Ռաշկինին արգելել են զբաղվել որսորդությամբ և գիշերները բացակայել տանից, մինչ քննության ավարտը։ Ռաշկինը իր մեղքը ընդունել է, սակայն խոստացել է բողոքարկել քննչականի որոշումը՝  հավաստիացնելով, որ շարունակելու է իր պատգամավորական գործունեությունը։ Մի խոսքով, շատ հետաքրքիր ու «այդքան ազդեցիկ» մարդիկ»,-գրել է կայքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշոտ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Հաջորդ գրառումը

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Եռաբլուր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026
Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Եռաբլուր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական