Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան-ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը:
Պայմանագրի էական պայմաններն են.
- երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը,
- Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում,
- Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը,
- Հայաստանը պետք է ունենա պայմանագրային հիմքի վրա ձևավորված սահմանափակ թվակազմով և սպառազինություններով զինված ուժեր,
- Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը երաշխավորում են փոխադարձ ներդրումների ապահովությունն ու անվտանգությունը,
- կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է իրականացվի փուլերով. սկզբնական շրջանում կապաշրջափակվեն հարավային շրջանների կոմունիկացիաները,
- սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1991թ.-ի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով:
Խնդրեմ. ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող` Հայաստանի ու Արցախի` հիմա արդեն անվերապահ կապիտուլյացիան…