Շաբաթ, Մայիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստամբուլներում և ՔՊ-ական «ինստիտուտներում» նորաձև կրթություն ստացած անգետներին. Արմեն Այվազյան

03/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստամբուլներում և ՔՊ-ական «ինստիտուտներում» նորաձև կրթություն ստացած անգետներին, որոնք պաթոսով բացականչում են՝

«Ո՞վ և ի՞նչ իրավունքով է կարգալույծ արել Հովհաննավանքի [հերձվածող նախկին] քահանային», խորհուրդ եմ տալիս մի քանի անգամ ուշադիր կարդալ Ամենայն Հայոց ամենավսեմ կաթողիկոսներից մեկի՝ Սիմեոն Ա. Երևանցու (1710–1780) կոթողային «Ջամբռ» աշխատության հետևյալ տողերը․

«Այստեղ (Ս. Էջմիածնի Մայր Աթոռում) նստող հայրապետին է վերապահված բացառիկ իրավասությունը՝ հաստատելու և բարեկարգելու Հայոց բոլոր եկեղեցիները, ապահովելու դրանց կանոնական կարգը, վերացնելու ավելորդ կամ սխալ դրվածքները, լրացնելու բացթողումները, ձեռնադրելու եպիսկոպոսներ, նշանակելու առաջնորդներ, ՈՒՂՂԵԼՈՒ ՇԵՂՎԱԾՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԱՆԱՐԺԱՆ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԵԼԻ ԱՆՁԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒՑ ՈՒ ՊԱՇՏՈՆԻՑ։

Նա ունի լիակատար իշխանություն՝ հրամաններ տալու թե՛ հոգևոր, թե՛ նյութական հարցերում, ՓԱԿԵԼՈՒ ԵՎ ԲԱՑԵԼՈՒ, ԿԱՊԵԼՈՒ ԵՎ ԱՐՁԱԿԵԼՈՒ։

Եվ ըստ ժամանակի՝ նա կարող է իր փոխանորդներին՝ նվիրակներին, ուղարկել ամենուր՝ որպես իր ներկայացուցիչ՝ եկեղեցիների և եկեղեցականների վիճակը քննելու և վերահսկելու, բաշխելու Աստծո գործի պտուղները, օծելու նրանց, ովքեր պետք է օծվեն, և սրբագործելու նրանց, ովքեր սրբագործման կարիք ունեն»։

Պա՞րզ է, նորաձևիստնե՛ր, թե՞ ձեզ համար, այնուամենայնիվ, շատ բարդ էր…

———————————————————–

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ 1. Ահա և «Ջամբռ»-ից վերը մեջբերված հատվածի բնագիրը.

«Եւ ի սմա նստօղ հայրապետին է յատուկ իշխանութիւն զբոլոր եկեղեցիս հայոց հաստատել, բարեկարգել և ի կանօնի պահել, զաւելորդսն բառնալ և զթերին լցուցանել, զեպիսկոպոս ձեռնադրել, զառաջնորդս կարգել, զհեստեալսն ուղղել, զանարժանսն և զանուղղելիսն հանել ի յեկեղեցւոյն և լուծանել ի կարգէն, անարգել և բացարձակ իշխանութեամբն հրամայել զհոգևորսն և զօգտակարսն, փակել և բանալ, կապել և արձակել։

Եւ ըստ ժամանակին զնուիրակունս առաքել առ յամենեսեան, իբր փոխանորդ ինքեան ի քննել և վերահասու լինիլ զորպիսաբար կացութեանց եկեղեցեաց և եկեղեցականաց, զեօղն աստուածագործ բաշխել և յօծումն օծելոց և ի սրբազնագործել զսրբագործելիսն»։

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ 2.

17–18-րդ դարերում Ամենայն Հայոց կաթողիկոսի համազգային դերի և իրավասությունների մասին կարող եք ավելի մանրամասն կարդալ իմ «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» (Երևան, 2003) մենագրության 127–128, 189–193 և այլ էջերում (հղումը՝ մեկնաբանությունների դաշտում)։

Արմեն Այվազյան, պատմաբան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

3-ամյա երեխայի առերեւույթ սպանություն կատարած անձը կալանավորվեց. Քննչական կոմիտե

Հաջորդ գրառումը

Երուսաղեմի հայոց պատրիարքն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Երբ դիմացինդ ճշմարտության հետ խոսելու ձևը չգիտի, սուտն ու բամբասանքը մնում են նրա միակ զենքը. Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026
Նորություններ

Հետաքրքիր է, թե սրան ոնց կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. Էդգար Ղազարյան

22/05/2026
Նորություններ

Մակրոնը խոստովանեց՝ Արցախը զոհաբերվեց տարածաշրջանից ռուսներին դուրս մղելու համար. Արթուր Խաչիկյան

22/05/2026
Միջազգային

Հենց Հայաստանի ղեկավարությունն էլ հայտարարում է, որ չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Օվերչուկ

22/05/2026
Հաջորդ գրառումը

Երուսաղեմի հայոց պատրիարքն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ամենաշատ ընթերցվածը

22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռուբինյան, դու ստախոս ես. եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ «Ռուբեն Ռուբինյան, դու...

ԿարդալDetails
Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական