Տեղ գյուղի բնակիչները երեկ՝ հունիսի 26-ին, գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։
📎 Նշված է Համայնքապետարանի Facebook-յան էջում
Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել, որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։
Ներսես Շադունցը, Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել են դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով և կազմակերպել բերքահավաքը։
«Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել տարածքից»,- հայտնում են Տեղ համայնքից։