Ինչպես հայտնի է, օգոստոսի 19-ից բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածը։ Վարորդների դժգոհության և բողոքի պատճառը ճանապարհներին տեղադրված կշեռքն է։ Վարորդները պահանջում են փոխել թույլատրելի առավելագույն քաշը՝ 26 տոննայից հասցնելով 28-ի։
Նրանք ճանապարհին առաջացրել էին 5 կիլոմետրանոց խցանում։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Երևան-Մեղրի միջպետական Մ2 ավտոճանապարհը փակած բեռնատարների վարորդների հետ։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
«Սյունիքի մարզպետն այսօր հանդիպել է Երևան-Մեղրի միջպետական Մ2 մայրուղում կուտակված բեռնատարների վարորդների հետ, լսել նրանց բողոքներն ու պահանջները։ Ռոբերտ Ղուկասյանն մինչ այս պահը գտնվում է տվյալ ճանապարհահատվածում․․․ »,– ասված է հաղորդագրությունում։