ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը չի մասնակցելու։
Այս մասին NEWS.am–ին փոխանցեցին երրորդ նախագահի գրասենյակից։
«Նախագահը բնակվում է Ձորաղբյուրում, Երևանի բնակիչ չէ, հետևաբար չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին»,–ասաց Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։