Հինգշաբթի, Մարտի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի համար հատուկ հուշում-հիշեցում. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

29/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանում Ալիևին, ոչ ավել-ոչ պակաս, մի շարք են կանգնեցրել Սուվորովի, Ստալինի, Չան Կայշիի հետ՝ երեքն էլ խոշորագույն ռազմական գործիչ, երեքն էլ պատվված գեներալիսիմուսի բարձրագույն զինվորական կոչումով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սակայն մի բանի հետ հաշվի չեն նստել, իսկ որ ավելի ճիշտ է, չեն նկատել՝ Սուվորովի ամենահիշարժան հաղթանակների շարքում օսմանյան բանակը փշրելն էր, Երկրորդ համաշխարհայինի ավարտին ընդառաջ Ստալինը պատրաստվում էր թուրքերի համար «դաստիարակչական դասընթացներ» կազմակերպել, իսկ նույն այդ տարրին «կարգի» հրավիրելու հետ կապված՝ եկեք Չան Կայշիի արածները չհիշենք։ 

Մի էական բան էլ կա։ Թե՛ Սովորովը, թե՛ Ստալինը, թե՛ Չան Կայշին ոչ Իլհամ Ալիևի նման ազդեցիկ քաղաքական, պետական գործիչ հայր են ունեցել, ոչ էլ հզոր կլանի ներկայացուցիչ կին՝ բարձրացված երկրի փոխնախագահի մակարդակի։

«Գեներալիսսիմուսվող» Իլհամին ու ադրբեջանական հասարակությանը չէր խանգարի իմանալ, որ Արցախյան վերջին պատերազմում հայերի դեմ տոնած հաղթանակը չէր լինի, եթե մեջքին կանգնած Թուրքիա ու թուրքական բանակ, միջազգային ահաբեկչական կառույցներ չունենային։

Թե մենք նաև ինչո՞ւ ենք պարտություն կրել, հստա՛կ գիտենք, սակայն այդ անհավասար պայքարին լուռ հետևած միջազգային հանրությանը չէր խանգարի իմանալ, որ «Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, մեկ՝ բանակ, երկու՝ պետություն» լոզունգն ընդամենն այսօր է լոզունգ։ Վաղն այդ լոզունգը դառնալու է կայացած փաստ, իսկ հետևանքները կուլ են տալու արդեն բոլորը։

Իսկ որ այդ վաղը այդ նույն միջազգային հանրությունը չի տեսնում երեկ-այսօր Հայաստանի սահմանների շուրջ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում, դրանում արդեն իրե՛ն թող մեղադրի։ Ինչ վերաբերում է մեր ռազմավարական դաշնակցին, վերը եղածներից զատ նրա համար հատուկ հետևյալ հուշում-հիշեցումը․ «Երեք բանի մի հավատա՝ կնո՛ջը մի հավատա, թուրքի՛ն մի հավատա, չխմողի՛ն մի հավատա»։

Կարիք կա՞ ասելու, որ այս դիտարկման հեղինակը ռուսների պաշտած Պետրոս Մեծն է՝ համայն Ռուսիո առաջին կայսրը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բորելը Եվրամիությանը հորդորեց փնտրել Ռուսաստանի հետ փոխըմբռնման ուղիներ

Հաջորդ գրառումը

Աֆղանստանի արևելքում ջրհեղեղի արդյունքում մեծ թվով զոհեր կան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կապանցիները կրակոցների ձայներ են լսում

05/03/2026
Տեղական

Արշակ Սրբազանն ազատ է արձակվել կալանքից

05/03/2026
Նորություններ

Իշխանության մի չստացված օպերացիայի ու դրա զավեշտալի հետևանքների մասին. Տիգրան Աբրահամյան

05/03/2026
Նորություններ

Մեծ է հավանականությունը, որ Նախիջևանը պարզապես սադրանք է․ քաղաքագետ

05/03/2026
Հաջորդ գրառումը

Աֆղանստանի արևելքում ջրհեղեղի արդյունքում մեծ թվով զոհեր կան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական