▪️ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին, պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար։
▪️Խոսելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին ՝ Մանուկյանը հայտարարել էր. «Քոչարյանը պաշտպանվելու համար օգտագործում է գողացված փողերը», «ապօրինաբար դուրս է բերել մշակութային արժեքները», «նա գողացել է իշխանությունը»:
▪️Մանուկյանի փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր դատական նիստի ժամանակ նշել է, որ թվարկված բոլոր արտահայտությունները գնահատողական դատողություններ են, որոնց համար բավարար հիմքեր են եղել:
▪️ՀԱԿ փոխնախագահի խոսքի ընթացքում Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հայտարարեց, որ լքում է դահլիճը, քանի որ նրա ելույթը գործի հետ կապ չունի:








