Երեքշաբթի, Հունվարի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջավախքցի բժիշկ Արմեն Բդոյանը ներկայացվել է «Մարտական ծառայության համար» մեդալի

31/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կրկին հպարտանալու առիթ։Ջավախքի զավակ, ծնունդով Նինոծմինդա քաղաքից՝ բժիշկ Արմեն Բդոյանը, ներկայացվել է «Մարտական ծառայության համար» մեդալի։

Բժշկի գործունեության լավագույն գնահատականն առողջացած հիվանդն է.

Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմը հոսպիտալներում և հիվանդանոցներում համախմբեց սպիտակ բանակի ներկայացուցիչներին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմենակ Բդոյանը համալսարանական այն բժիշկներից է, որը հոկտեմբերի 1-ից երեք շաբաթ շարունակ՝ օր ու գիշեր, անցկացրել է զինվորական հոսպիտալի վիրահատարանում:

Նախատեսված էր, որ Բժշկական համալսարանի թիմը Արցախից տեղափոխված վիրավորներին բուժօգնություն տրամադրելու նպատակով պետք է մեկնի Գորիսի հիվանդանոց: Սակայն, հաշվի առնելով առաջնագծից Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված վիրավոների թիվը, գնահատելով ստեղծված իրավիճակը՝ ԵՊԲՀ ղեկավարությունը որոշում է ստանձնած առաքելությունն իրականացնել մայրաքաղաք Ստեփանակերտում: Բժիշկների առջև դրված խնդիրը մի կողմից պարզ էր, մյուս կողմից՝ պատասխանատու և պարտավորեցնող:

«Այդ օրերին կատարված աշխատանքը գնահատելու համար, պետք է իրականացնել բազմակողմանի վերլուծություններ: Արդյունավետությունն ուղիղ համեմատական է փրկված կյանքերի, չանդամահատված հիվանդների և այժմ վերականգնողական բուժում անցնողների թվի հետ»,-չշտապելով գնահատել իր կատարած աշխատանքը՝ օրթոպեդ-վնասվածքաբանն ավելացնում է, որ բժշկի գործունեության լավագույն գնահատականն առողջացած հիվանդն է:

Արմենակ Բդոյանը կարևորում է նաև պատերազմական օրերին զինվորական հոսպիտալում կողք կողքի կանգնած տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկների յուրաքանչյուր ներդրումը:

Բժշկի խոսքով՝ աշխատանքային գործընթացը բարդ էր, քանի որ այդ օրերին հոսպիտալը ստիպված էր ծառայել որպես բուժօգնություն ցույց տվող ոչ թե երկրորդային, այլ առաջնային օղակ: «Հոսպիտալն օրական ընդունում էր տարբեր աստիճանի վնասվածքներով 200-250 վիրավորի: Բուժական մասն՝ անկախ ծավալներից, իրականացրել է թիմային աշխատանք՝ համատեղ ուժերով: Կար պահանջ, հետևաբար՝ այն բավարարելու և կատարելու անհրաժեշտություն»,-շեշտում է բժիշկը:

Արմենակ Բդոյանն ընդգծում է. «Կարևոր առաքելություն ստանձնած բուժանձնակազմն անընդհատ ռմբակոծվող քաղաքում դժվարությունները հաղթահարվում էր այն գիտակցումով, որ վիրավորն ունի օգնության կարիք և նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու ճակատագիրը կախված է բժիշկի կատարած աշախատանքից»:

Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմն օրթոպեդ-վնասվածքաբանի առաջին փորձը չէր. 2016 թվականի ապրիլյան պատերազմին Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ Արմենակ Բդոյանը բժշկի իր մասնագիտական աշխատանքն իրականացնում էր Գորիսում: Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավարը Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի ղեկավար Զորի Սաղիյանի կողմից ներկայացվել է «Մարտական ծառայության համար» մեդալի:

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար ծնունդով ջավախքցի համալսարանական բժիշկին շնորհվել է նաև «Տիգրան Մեծ» շքանշան։

Լուսինե Մկրտչյան

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գործող վարչախմբի հետ որեւէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է. ՀՀԿ գործադիր մարմինը Սերժ Սարգսյանի նախագահությամբ նիստ է գումարել

Հաջորդ գրառումը

Արաքսի հովտիցՙ Վարդենիս

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գագիկ Սարգսյանը հրաժարական տվեց դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

20/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստացի քննարկվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ինտեգրումն ադրբեջանականին. Վահե Դավթյան

20/01/2026
Նորություններ

Նրանք, ովքեր չեն ցանկանում կերակրել սեփական բանակը, դատապարտված են կերակրելու ուրիշինը. հայտարարություն

20/01/2026
Նորություններ

Պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիները ազատվում են քրեական պատասխանատվությունից

20/01/2026
Հաջորդ գրառումը

Արաքսի հովտիցՙ Վարդենիս

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական