2025 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսել է ՊՆ-ին հատկացնել ավելի քան 664,7 մլրդ դրամ. ԱԺ նիստին 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Պաշտպանության նախարարության համար 2025 թվականին նախատեսվում է 664,7 մլրդ դրամ, որն ավելի է 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ 110 մլրդ դրամով:
Շարունակվելու ենք ավելացնել ՀՀ զինված ուժերի պահպանման տեխնիկական հագեցվածության ապահովման և բանակի մարտունակությանն ու կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը»,- ասաց նախարարը: