ՀՀ պաշտպանության նախարարությունը գործարկել է նոր էլեկտրոնային հարթակ, որտեղ մարտական հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները:
«Ձեր մեկնաբանությունները կարող եք թողնել https://shooting.mil.am հղումով»,-հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են։