Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով` այժմ տարբեր միջոցառումներ են ձեռնարկվում տեղի ունեցածի բոլոր մանրամասները ճշտելու համար։ Արդեն կա հարուցված քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ երկու և ավել անձի առողջությանը ծանր վնաս պատճառել) , 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258 –հոդվածի 4 մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով)։
Կարդա նաև` Լիսկայի որդին ապտակել է Սյունիքի մարզպետի որդուն, վերջինս էլ անկանոն կրակել է․ մանրամասներ