Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատրաստվեք, պ. Հարությունյան, իմ ընտանիքի հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ

16/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուշիի բնակիչ Նարինե Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում, դիմելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, գրում է. «Արայիկ Հարությունյան, 2010 թ. մշտական բնակություն եմ հաստատել ԱՀ Շուշի քաղաքում։ Տղաներս զորացրվելուց հետո վարկ եմ վերցրել վերանորոգել եմ, կահավորել եմ , որպեսզի բնակվեմ իմ ընտանիքի ամուսնուս և չորս երեխաներիս հետ (երեխաներիցս երկուսը չափահաս են, երկուսը անչափահաս, փոքրս 5 տարեկան է)։

Այսքան տարիներիի ընթացքում ԱՀ-ից երբեք, ոչ մի դրամական օժանդակություն կամ օգնություն չեմ ստացել, իմ տուն ու տեղը ստեղծել ենք ամուսնուս և իմ որդիների հետ, մեր սեփական քրտնաջան աշխատանքով։ Հիմա ընտանիքիս հետ հայտնվել եմ փախստականի կարգավիճակում Երևանում։ 

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան , եթե դուք տեղյակ էիք, որ պատերազմ է լինելու և ձեր ունեցվածքը վաճառում կամ դուրս էիք հանում Արցախից, ինչո՞ւ մեզ էլ չտեղեկացրիք, որ չվերանորոգեինք և չկահավորեինք մեր տունը և ապրուստը՝ մեջը վերանորոգած տունը չնվիրեինք թշնամուն։ Ես մինչև նոյեմբերի մեկը Շուշիում էի, ամեն օր նկուղներով անցնում էի, որպեսզի օգնեմ պապիկ- տատիկներին, նկուղներում երեխաների հետ միջոցառում և խաղեր եմ կազմակերպել ,որպեսզի մի քիչ ցրվեն այդ իրավիճակից,ամեն օր մի նկար էի դնում համացանցում, որ մեր շուշեցիները չհուսահատվեն ,որ սաղ լավ է լինելու,բայց ես ականատես էի, որ կամիկաձեն մտնում էր Շուշի հրաման չկար, որ խփեն, դա ինչպե՞ս կբացատրես։

Ես մինչև նոյեմբերի 1-ը Շուշիում էի, ինչու չասացիք ,որ Շուշին նվիրել եք թշնամուն, գոնե կկարողանայի իմ տան փաստաթղտերը վերցնեի, գոնե իմ բալիկի իրերը վերցնեի, որ ամեն րոպե հիշում է իր իրերը:

Ես երեք ամիս է Երևանում չեմ կարողանում լուծել մեր բնակարանի կեցության հարցերը, ես էլ ի վիճակի չեմ 7 օրվա համար 300$ տալ։

Այլևս չեմ ցանկանում, որ երեխաներս ապրեն այս պայմաններում, ուստի մոտ օրերս ես, ընտանիքիս հետ վերադառնալու եմ Արցախի Հանրապետություն ք. Ստեփանակերտ։

Պատրաստվեք, պր Հարությունյան, որովհետև ես, իմ ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն, այն տունը, որ իմ փոքրիկ բալիկը մի օր չկարողացավ վայելել իր կահավորած սենյակը,որ երազում էէէէէէ՜ր ես չկարողացաաա ապրել իմ մեկ շաբթվաաա վերանորոգած տանը, ես կգամ և կապրեմ ձեր տանը մինչև դուք կլուծեք իմ բնակարանային խնդիրը, որովհետև այսպես շարունակել չի լինի։

Ես տարիներ ի վեր հարգանք ու պատիվ չեմ ձեռք բերել, որ այսօր Երևանի փողոցները ընկնեմ տեսնեմ, թե ով է ինձ մի հագած շոր կամ մի վերմիշել տալու, որ ուտեն իմ ընտանիքի անդամները, ես տուն եմ ստեղծել, որպեսզի իմ բալիկները ապահով ապրեն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհի ոչ մի երկրի կառավարություն այդքան թքած չունի իր երկրի ազգային մշակույթի վրա, ինչքան մեր երկրինը

Հաջորդ գրառումը

Պետք է լինի իշխանություն, որն ի վիճակի է խոսել մյուս կողմի հետ, լուծումներ ապահովել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով. Սամվել Կարապետյան

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Նորություններ

Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

19/11/2025
Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Հաջորդ գրառումը

Պետք է լինի իշխանություն, որն ի վիճակի է խոսել մյուս կողմի հետ, լուծումներ ապահովել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական